Քննական տոմս 54 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 9.150Ավտոբուսի վարորդը վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն (կամ նրա հետ միաժամանակ) կարո՞ղ է տալ լուսային ազդանշան։
✓ Կարող է
- № 9.119Բակերում կամ այլ մերձակա տարածքներում երթևեկության ուղղությունը փոխելիս ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է միացնել շրջադարձի լուսային ազդանշանը։
✓ Պարտավոր է, քանի որ մանևրի կանոնները գործում են բոլոր տեսակի ճանապարհներին և տարածքներում։
- № 5.204Դուք վարում եք երթուղային ավտոբուս և մտադիր եք կատարել ձախ շրջադարձ, իսկ տրամվայը շարժվում է ուղիղ։ Ո՞վ ունի երթևեկության առավելություն։
✓ Տրամվայի վարորդը
- № 5.138Շրջադարձից կամ հետադարձից առաջ ավտոբուսի վարորդը պետք է նախապես զբաղեցնի
✓ տվյալ ուղղությամբ երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին։
- № 1.153Ի՞նչ է ցույց տալիս այս դեղին հոծ գիծը։
✓ Այն վայրը որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը
- № 5.149Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը խաչմերուկներում կամ դրանցից դուրս շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, եթե ավտոբուսի մեծ եզրաչափերի պատճառով հնարավոր չէ մանևրը կատարել համապատասխան եզրային գոտուց։
✓ Միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը համընթաց և հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին
- № 5.194Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել տրամվային։
✓ Պարտավոր է
- № 6.120Բնակավայրերից դուրս <<Առավելագույն արագության սահմանափակում>> նշանի կիրառման դեպքում ո՞րն է երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը, որը կարող է սահմանվել իրավասու մարմիններ կողմից։
✓ 110կմ/ժ
- № 6.102Այն դեպքերում, երբ բնակավայրերից դուրս մեծ եզրաչափեր ունեցող ավտոբուսին վազանց կատարելը դժվար է, ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը։
✓ Պարտավոր է երթևեկել հնարավորինս աջ, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցներին բաց թողնելու համար։
- № 6.140Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել միջմարզային և միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներին՝ բնակավայրերից դուրս բոլոր ճանապարհներին։
✓ 90կմ/ժ
- № 1.143Ո՞ր ճանապարհային նշանների ազդեցությունն է տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։
✓ 1, 2, 3
- № 1.130Նշաններից ո՞րն է կոչվում <<Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ>>։
✓ 2
- № 9.141Ի՞նչ նպատակով է կարգավորողն օգտագործում ցուցաձողը՝ այդ թվում կարմիր ազդանշանով կամ լուսաանդրադարձիչ սկավառակով։
✓ Ազդանշանների լավ տեսանելիության համար
- № 6.101Թույլատրվու՞մ է ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին վազանցել աջ կողմից։
✓ Թույլատրվում է վազանցել աջ կողմից այն դեպքում, երբ առջևից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը տվել է ձախ շրջադարձի ազդանշան և սկսել է մանևրի կատարումը
- № 8.68Թույլատրվու՞մ է 3 տոննա փաստացի զանգված ունեցող ավտոբուսին քարշակել չգործող արգելակային համակարգով թեթև մարդատար ավտոմեքենա, որի փաստացի զանգվածը 1.7 տոննա է։
✓ Արգելվում է
- № 1.118Ո՞ր նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։
✓ 4
- № 7.163Երթուղային ավտոբուսի վարորդը այս խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելուց հետո պետք է կանգառ կատարի սահմանված կետում ուղևորների նստեցման և իջեցման համար։ Ո՞ր հետագծով նա պետք է կատարի ձախ շրջադարձը։
✓ Ցանկացած հետագծով
- № 3.85Ավտոբուսի շահագործումն արգելվում է, եթե
✓ դողերն ունեն պահպանաշերտի և կողերի շերտատում։
- № 3.64Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ արտաքին լուսային սարքերի վրա բացակայում են լամպերը կամ ցրիչները։
- № 10.9Վարորդը կքանստած երկար ժամանակ փոխում էր ավտոմեքենայի անիվը։ Կտրուկ վեր կենալով` նա բռնում է գլուխը եւ, հանկարծ կորցնելով գիտակցությունը, ընկնում։ Ի՞նչ է պետք անել։
✓ Բարձրացնել նրա ոտքերը