Քննական տոմս 53 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 4.173Ի՞նչ է տեղեկացնում այս նշանը։
✓ Վայր, որտեղից սկսվում է թույլատրված և ցուցանակների ու գծանշումների օգնությամբ կարգավորվող կայանման տարածքը (ճանապարհի հատվածը)
- № 5.162Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը, եթե հետիոտնային անցումից հետո առաջացել է խցանում, որը կհարկադրի իրեն կանգ առնել հետիոտնային անցման վրա։
✓ Արգելվում է մուտք գործել հետիոտնային անցում և վարորդը պետք է կանգ առնի անցումից առաջ
- № 5.157Ավտոբուսի հետընթացն արգելվում է՝
✓ թունելներում։
- № 5.167Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգ առել, ապա հարևան գոտիով ընթացող ավտոբուսի վարորդը կարող է շարունակել երթևեկությունը
✓ միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան։
- № 1.146Բնակելի գոտում և բակային տարածքներում արգելվում է
✓ Թվարկված բոլոր դեպքերում։
- № 1.112Ո՞ր նշաններն են բնակավայրից դուրս կրկնվում։
✓ 4 և 6
- № 4.178Ո՞ր տրանսպորտային միջոցների վրա է տարածվում հիմնական նշանի գործողությունը, եթե դրա տակ տեղադրված է այս ցուցանակը։
✓ Արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա
- № 6.95Եթե երթևեկելի մասը գծանշմամբ բաժանված է գոտիների, ո՞ր դեպքում է վարորդին թույլատրվում հատել գոտիները բաժանող ընդհատվող գծերը։
✓ Թույլատրվում է հատել միայն վերադասավորում կատարելիս
- № 1.120Ի՞նչ են տեղեկացնում նախազգուշացնող նշանները։
✓ Ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ
- № 9.159Ավտոբուսի հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի
✓ Թվարկված բոլոր դեպքերում։
- № 6.127Եթե ավտոբուսի վրա տեղադրված է <<Արագության սահմանափակում >> ճանաչման նշանը, ապա այդ ավտոբուսի վարորդին՝
✓ Արգելվում է գերազանցել ճանաչման նշանի վրա նշված արագությունը
- № 5.201Դուք մտադիր եք ձախ շրջադարձ կատարել։ Ու՞մ եք պարտավոր զիջել։
✓ Ավտոբուսին և հետիոտներին
- № 7.123Այս նշանի ազդեցության տարածքում թույլատրվու՞մ է ընդհանուր օգտագործման ավտոբուսի վարորդին կանգառ կատարել ուղևորների նստեցման կամ իջեցման նպատակով։
✓ Այո, թույլատրվում է
- № 7.126Թույլատրվու՞մ է հիբրիդային շարժիչով աշխատող ավտոբուսի վարորդին կայանել այս նշանով կահավորված կայանատեղիում։
✓ Չի թույլատրվում
- № 5.160Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը նա ի վիճակի է հայտնաբերել։
✓ Միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու՝ ընդհուպ միջև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը
- № 5.163Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին մուտք գործել հետիոտնային անցում, եթե անցումից հետո առաջացել է խցանում, որը կհարկադրի իրեն կանգ առնել անցման վրա։
✓ Արգելվում է մուտք գործել հետիոտնային անցում, վարորդը պետք է կանգ առնի անցումից առաջ
- № 7.161Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին ուղևոր վերցնելու համար կանգառ կատարել կամրջի վրա։
✓ Արգելվում է
- № 3.75Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ թեթև մարդատար ավտոմոբիլի բազայի վրա պատրաստված ավտոբուսի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը 15 աստիճան է։
- № 3.80Ավտոբուսի շահագործումն արգելվում է, եթե՝
✓ գազաբալոնային սնման համակարգով կահավորված ավտոբուսների գազաբալոնների արտաքին մակերեսի վրա բացակայում են վերջին և պլանավորված փորձարկումների ամսաթվերը։
- № 10.25Վերջույթներում արյան շրջանառությունը ստուգելու համար վիրակապից ներքեւ սեղմում եւ բաց եք թողնում տուժածի վնասված վերջույթի եղունգը։ Արյան շրջանառությունը վերջույթում խանգարված է, եթե
✓ Եղունգը դժվարությամբ է կրկին վարդագույն դառնում։