Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 52 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 52-ը մարզիչում
  1. № 8.75Երեխաների կազմակերպված խմբերի փոխադրումն իրականացվում է

    ✓ «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված ավտոբուսով:

  2. № 6.108Միևնույն ուղղությամբ երեք և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին ո՞ր դեպքում է թույլատրվում կանոնավոր փոխադրումները իրականացնող ավտոբուսներին զբաղեցնել ձախ եզրային գոտին ։

    ✓ Միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար

  3. № 6.148Բնակավայրում միևնույն ուղղությամբ երթևեկության 2 գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։

    ✓ Թույլատրվում է բոլոր դեպքերում

  4. № 9.112Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները կարող են դրանք միացնել

    ✓ հատուկ ձայնային ազդանշանի հետ միասին, միայն այդ տրանսպորտային միջոցների վրա հարձակում գործելու դեպքում։

  5. № 9.133Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում կանգառի և կայանման դեպքում ավտոբուսի վրա ո՞ր լուսային սարքերը պետք է պարտադիր միացված լինեն։

    ✓ Եզրաչափային լույսերը

  6. № 7.142Որտե՞ղ է արգելվում ավտոբուսի կանգառը և կայանումը։

    ✓ Երկաթուղային գծանցներում

  7. № 8.96Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթևեկել։

    ✓ Ավտոբուսին և թեթև մարդատար ավտոմոբիլին

  8. № 4.164Ի՞նչ են ցույց տալիս թելադրող նշանները։

    ✓ Երթևեկության թույլատրելի ուղղությունները, նվազագույն արագությունը, ինչպես նաև հետիոտների և որոշ տրանսպորտային միջոցների վարորդների համար նախատեսում են երթևեկու…

  9. № 7.152Պարտավո՞ր է արդյոք երթուղային ավտոբուսի վարորդն այս իրավիճակում զիջել ճանապարհը։

    ✓ Այո, պարտավոր է զիջել երկու վարորդներին

  10. № 4.163Ո՞ր նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։

    ✓ 1

  11. № 9.143Վթարի վայրում երթուղային ավտոբուսի վարորդը պարտավոր է

    ✓ կատարելու նշված երկու գործողությունները։

  12. № 9.124Ո՞ր դեպքում է ավտոբուսի վարորդը պարտավոր խոչընդոտ չստեղծել սպիտակ ձեռնափայտով իրենց գործողությունների մասին ազդանշան տվող կույր հետիոտներին։

    ✓ Բոլոր դեպքերում։

  13. № 1.150Այս նշաններից որի՞ ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման ավտոբուսների վրա։

    ✓ Ոչ մեկի

  14. № 5.186Ավտոբուսի վարորդին նշված հետագծով երթևեկել

    ✓ թույլատրվում է միայն հետադարձ կամ ձախ շրջադարձ կատարելիս։

  15. № 8.85Ավտոբուսի վարորդին արգելվում է անցնել երկաթուղային գծանցը, եթե գծանցի հերթապահը

    ✓ Թվարկած բոլոր դեպքերում։

  16. № 7.121Ո՞րն է <<Կայանման սահմանափակումով գոտի>> նշանի հիմնական առանձնահատկությունը սովորական արգելող նշանների նկատմամբ։

    ✓ Այն տարածվում է ճանապարհի ամբողջ լայնությամբ (երկու կողմերի վրա) և չի ընդհատվում խաչմերուկով

  17. № 4.166Ի՞նչ են տեղեկացնում տեղեկատվության նշանները։

    ✓ Բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման, ինչպես նաև սահմանված կամ առաջարկվող երթևեկության ռեժիմների մասին

  18. № 3.82Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

    ✓ ղեկային կառավարման պարուրակային միացումները ձգված կամ սահմանված ձևով սևեռված չեն։

  19. № 3.77Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ ավտոբուսում բացակայում է <<Վթարային կանգառ>> նշանը։

  20. № 10.27Արյունահոսությունն առավել վտանգավոր է, եթե

    ✓ Արյունը շիթով բխում է վերքից։