Քննական տոմս 55 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 7.131Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը ճանապարհի աջ կողմում՝ երթևեկելի մասի եզրին։
✓ Թույլատրվում է կողնակի բացակայության դեպքում
- № 4.174Ո՞ր պնդումն է սխալ <<Կայանման սահմանափակումով գոտի>> նշանի վերաբերյալ։
✓ Այն դադարում է գործել խաչմերուկն անցնելուց հետո
- № 9.106Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կանգառ կատարել <<Կանգառն արգելվում է >> նշանի ազդման գոտում՝ միացնելով վթարային լուսային ազդանշանը։
✓ Թույլատրվում է միայն հարկադրական կանգառի դեպքում
- № 1.135Թույլատրվու՞մ է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթևեկությունն այս նշանի առկայությամբ, եթե նրա ընդհանուր փաստացի զանգվածը 7 տոննա է։
✓ Թույլատրվում է
- № 5.198Լուսացույցի տվյալ ազդանշանի դեպքում տրամվայի երթևեկությունը
✓ արգելվում է։
- № 4.168Ի՞նչ են ճշտում կամ սահմանափակում լրացուցիչ տեղեկատվության նշանները ։
✓ Այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են
- № 9.146Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս՝ տվյալ ուղղությամբ երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է
✓ կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։
- № 9.136Օրվա լուսավոր ժամերին ավտոբուսը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի՝
✓ կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս։
- № 5.208Տրամվայը խաչմերուկը կանցնի
✓ երկրորդը։
- № 9.120Ավտոբուսի վարորդին արգելվում է վազանցել
✓ կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին։
- № 4.186Բնակելի գոտուց դուրս գալիս ավտոբուսի վարորդը հատվող ճանապարհով ընթացող ո՞ր տրանսպորտային միջոցներին պետք է ճանապարհը զիջի, եթե հատումից առաջ բացակայում են առավելության նշանները։
✓ Բոլոր երթևեկողներին
- № 9.148Բնակավայրերում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանները կարող են կիրառվել
✓ երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար։
- № 6.115Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին առանց անհրաժեշտության երթևեկել ցածր արագությամբ։
✓ Արգելվում է, եթե դրանով խոչընդոտ է ստեղծում այլ տրանսպորտային միջոցների երթևեկության համար
- № 9.161Արտաքին ի՞նչ լուսասարքեր պետք է միացված լինեն «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով նշված տրանսպորտային միջոցի վրա երեխաների նստեցման և իջեցման ժամանակ։
✓ Վթարային ազդանշանը
- № 6.141Թույլատրվու՞մ է միջքաղաքային ավտոբուսի վարորդին բնակավայրերից դուրս գերազանցել 70կմ/ժ արագությունը։
✓ Թույլատրվում է, եթե չի գերազանցում 90կմ/ժ արագությունը
- № 7.150Կանգառ կատարել նշված վայրում աբտոբուսների վարորդներին թույլատրվում է
✓ բոլոր դեպքերում արգելվում է։
- № 5.140Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին շրջադարձ կատարելիս հատել գոտիները բաժանող հոծ գիծը, եթե ավտոբուսի մեծ եզրաչափերի պատճառով հնարավոր չէ շրջադարձ կատարել եզրային գոտուց։
✓ Ոչ, հոծ գծի հատումն արգելվում է, վարորդը պետք է նախապես վերադասավորվի այն հատվածում, որտեղ գծանշումը դա թույլատրում է
- № 3.735 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ Երկու դեպքում էլ։
- № 3.71Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ չեն աշխատում դռների կառավարման հաղորդակը։
- № 10.49Ինչպե՞ս է առաջին օգնություն իրականացվում վերջույթների կոտրվածքների դեպքում, եթե չկան շինաներ և այն պատրաստելու համար ձեռքի տակ եղած միջոցներ։
✓ Վերին վերջույթը արմնկային հոդում ծալված և գլխաշորի վրա հենած կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց` փափուկ կտոր դնելով դրանց միջև