Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 56 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 56-ը մարզիչում
  1. № 5.181Պարտավո՞ր է արդյոք միջքաղաքային ավտոբուսի վարորդը զիջել ճանապարհը երթևեկությունը սկսող երթուղային ավտոբուսի վարորդին, այս իրավիճակում։

    ✓ Այո

  2. № 6.99Վազանցը սկսելուց առաջ ավտոբուսի վարորդն ի թիվս այլ պահանջների, պետք է համոզված լինի, որ

    ✓ վազանցն ավարտելիս կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի։

  3. № 6.94Թույլատրվու՞մ է երթևեկել երթևեկելի մասի ձախ կողմում՝ նույն մակարդակի վրա գտնվող համընթաց ուղղությամբ տրամվայի գծերով, եթե տվյալ ուղղությամբ բոլոր գոտիները զբաղված են։

    ✓ Թույլատրվում է, եթե համապատասխան նշաններով երթևեկության այլ կարգ սահմանված չէ, և եթե դա խոչնդոտ չի ստեղծի տրամվայի երթևեկության համար

  4. № 5.189Երթուղային ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում երթևեկությունը սկսելուց պարտավո՞ր է ճանապարհը զիջել թեթև մարդատար ավտոմոբիլին։

    ✓ Պարտավոր չէ

  5. № 2.71<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգություն է համարվում

    ✓ ճանապարհատրանսպորտային պատահարներից երթևեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակը։

  6. № 4.161Ո՞ր նշանի ազդեցությունն է տարածվում I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա։

    ✓ 2

  7. № 4.157Կարո՞ղ են այս նշանները տեղադրվել անմիջապես վայրէջքից կամ վերելքից առաջ։

    ✓ Կարող են, եթե վայրէջքները և վերելքները միմյանց հաջորդում են

  8. № 9.117Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը միացնել շրջադարձի լուսային ցուցիչը, եթե նա չի փոխում երթևեկության գոտին, սակայն ճանապարհը տվյալ հատվածում փոխում է իր ուղղությունը։

    ✓ Պարտավոր չէ

  9. № 1.147Օգտագործվու՞մ է այս գծանշումը տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները նշելու համար։

    ✓ Այո

  10. № 5.144Ինչպե՞ս պետք է ավտոբուսի վարորդը կատարի շրջադարձ, որպեսզի չխախտի երթևեկության կանոնները։

    ✓ Երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալուց չհայտնվի հանդիպակաց երթևեկության կողմում

  11. № 9.123Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը կանգառն արգելված վայրում հարկադրական կանգառ կատարելու դեպքում։

    ✓ Միացնի վթարային լուսային ազդանշանը, տեղադրի վթարային կանգառի նշանը և ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները տրանսպորտային միջոցն այդ վայրից հեռացնելու համար

  12. № 8.93Դեպի աջ գոտի վերադասավորվող ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում

    ✓ չպետք է խոչընդոտ ստեղծի թեթև մարդատար ավտոմոբիլին։

  13. № 6.97Ինչպիսի՞ միջկողային տարածություն պետք է պահպանի ավտոբուսի վարորդն իր կողքով ընթացող տրանսպորտային միջոցից։

    ✓ Այնպիսի, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել դրա հետ բախվելուց։

  14. № 9.105Ավտոբուսի վարորդը վթարային լուսային ազդանշանը միացնում է, երբ՝

    ✓ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին։

  15. № 5.151Թույլատրվու՞մ է ավտոբուսի հետընթացը միակողմ երթևեկության ճանապարհներին։

    ✓ Արգելվում է

  16. № 7.140Որտե՞ղ է արգելվում ավտոբուսների կանգառը և կայանումը։

    ✓ Կամուրջների վրա և դրանց տակ

  17. № 8.61Պարտադի՞ր է արդյոք քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում տեղադրել <<Վթարային կանգառ>> նշանը, եթե վթարային լուսային ազդանշանը միացված է ։

    ✓ Ոչ, <<Վթարային կանգառ>> նշանը տեղադրվում է միայն այն դեպքում, եթե վթարային լուսային ազդանշանը բացակայում է կամ անսարք է

  18. № 3.65Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ արտաքին լուսային սարքերի վրա օգտագործվում են տվյալ լուսային սարքին չհամապատասխանող ցրիչներ կամ լամպեր։

  19. № 3.83Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն ավտոբուսների ղեկային կառավարման համակարգը համարվում է չգործող, եթե

    ✓ վարորդը չի կարողանում իրականացնել շարժման ուղղության փոփոխություն անգամ նվազագույն արագությամբ երթևեկելիս։

  20. № 10.4Մեքենան վարելու ընթացքում վարորդը հանկարծակի սկսում է գանգատվել կրծքավանդակի ճնշող ուժեղ ցավերից եւ շնչառության դժվարացումից։ Ի՞նչ է պետք անել։

    ✓ Անմիջապես կանգնեցնել մեքենան եւ միացնել վթարային ազդանշանը