Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 57 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 57-ը մարզիչում
  1. № 6.131Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կատարել վազանց ճանապարհի վերելքի վերջում, եթե վազանցն իրականացվում է առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։

    ✓ Թույլատրվում է

  2. № 8.91Երթևեկելով ձախ եզրային գոտիով, ավտոբուսի վարորդը մտադիր է վերադասավորվել աջ գոտի։ Ո՞ր նկարում է ցուցադրված այն իրավիճակը, երբ նա պարտավոր է ճանապարհը զիջել թեթև մարդատար ավտոմոբիլին։

    ✓ Երկու նկարներում

  3. № 8.73Ուղևորների իջեցման կամ նստեցման համար ավտոբուսի վարորդին ե՞րբ է թույլատրվում բացել սրահի դռները և երբ է թույլատրվում սկսել երթևեկությունը։

    ✓ Վարորդը պարտավոր է դռները փակ պահել մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգնելը և այն բացել միայն կանգ առնելուց հետո, իսկ երթևեկությունը սկսել միայն դռները լրիվ փ…

  4. № 5.203Դուք վարում եք երթուղային ավտոբուս և տվյալ իրավիճակում մտադիր եք կատարել ձախ շրջադարձ։ Խաչմերուկը կանցնեք

    ✓ երրորդը։

  5. № 6.130Ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է վազանցել տրանսպորտային միջոցին, որը խաչմերուկից անմիջապես առաջ նվազեցրել է արագությունը։

    ✓ Արգելվում է

  6. № 2.75<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոբուսի շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են

    ✓ կազմակերպել վարորդների աշխատանքը, պահպանել աշխատանքի և հանգստի ռեժիմը։

  7. № 7.130Թույլատրվու՞մ է զբոսաշրջային ավտոբուսի վարորդին ուղևոր իջեցնել այն գոտում, որտեղ տեղադրված են այս նշանները։

    ✓ Արգելվում է։

  8. № 8.94Ավտոբուսի վարորդը պարտավոր է անջատել ձախ շրջադարձի ցուցիչը

    ✓ ձախ գոտի վերադասավորելուց հետո։

  9. № 1.145Այս նշանը ինչի՞ մասին է նախազգուշացնում։

    ✓ Տրամվային գծերի հետ հատման մասին

  10. № 5.176Հաշվի առնելով մեծ եզրաչափերը՝ վարորդին թույլատրվում է երթևեկությունը

    ✓ միայն B հետագծով։

  11. № 5.190Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում զբոսաշրջային ավտոբուսներին երթևեկությունն ավտոմայրուղիներով։

    ✓ 90կմ/ժ

  12. № 5.142Ո՞ր գոտուց պետք է ավտոբուսի վարորդը կատարի շրջադարձը, եթե ճանապարհային նշաններով կամ գծանշումներով թույլատրվում է այդ մանևրը կատարել նաև ոչ եզրային գոտիներից։

    ✓ Ցանկացած գոտուց, որտեղից դա թույլատրվում է տվյալ ճանապարհային նշաններով կամ գծանշումներով

  13. № 6.93Ավտոբուսի վարորդը երթևեկությունը սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ պետք է համոզված լինի, որ

    ✓ մանևրն անվտանգ է և խոչնդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար։

  14. № 9.138Օրվա մութ ժամանակ վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն (կամ նրա հետ միաժամանակ) կարող է տրվել լուսային ազդանշան, որն իրենից ներկայացնում է

    ✓ լապտերների լույսի բազմակի փոխարկումները մոտակայից հեռահարի։

  15. № 5.202Տվյալ իրադրությունում ո՞վ է պարտավոր զիջել ճանապարհը։

    ✓ Երթևեկությունը սկսող ավտոբուսի վարորդը

  16. № 1.157Հոծ և ընդհատվող գծերի համակցությունը թույլատրվու՞մ է հատել հոծ գծի կողմից։

    ✓ Թույլատրվում է վազանցը կամ շրջանցումը ավարտելիս

  17. № 7.132Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը ճանապարհի աջ կողմում՝ երթևեկելի մասի վրա կողնակի առկայության դեպքում։

    ✓ Արգելվում է

  18. № 3.86Այս նշանի գործողությունը տարածվում է

    ✓ ձյան կամ մերկասառույցի առկայության պայմաններում։

  19. № 3.88Այս ճանապարհային նշանը ցույց է տալիս

    ✓ << Երթևեկությունը հակասահքային շղթաներով>>։

  20. № 10.36Քիչ վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է

    ✓ Լվանալ վերքը օճառով եւ մաքուր ջրով, այնուհետեւ վիրակապել։