Քննական տոմս 58 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 8.71Ճի՞շտ է այն պնդումը, որ միջքաղաքային երթուղիներով երթևեկող ավտոբուսների սրահում մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:
✓ Այո՛, ճիշտ է։
- № 5.175Ո՞ր ուղղություններով կարող է երթևեկել 12 տոննա թույլատրելի առավելագույն զանգվածով ավտոբուսը։
✓ Բոլոր
- № 7.119Թույլատրվու՞մ է տրոլեյբուսի վարորդին կանգառ կատարել այս նշանով կահավորված կանգառում։
✓ Թույլատրվում է
- № 6.104Թույլատրվու՞մ է վազանց սկսել այն տրանսպորտային միջոցին, որի վարորդը տվել է ձախ շրջադարձի լուսային ազդանշան և սկսել է մանևրի կատարումը։
✓ Թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դա կատարվում է աջ կողմից
- № 6.122Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել ավտոբուսի վարորդին, երբ նա քարշակում է թեթև մարդատար ավտոմոբիլ։
✓ 50կմ/ժ
- № 2.66<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` «B,C» կարգերի և «D1» ենթակարգի վարորդական իրավունք ունեցող վարորդին թույլատրվու՞մ է վարել 17 նստատեղ ունեցող ավտոբուս։
✓ Չի թույլատրվում։
- № 7.160Այս նշանի առկայության դեպքում կանգառը թույլատրվում է
✓ միայլ տրամվայներին։
- № 5.136Ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս զիջել ճանապարհը հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին։
✓ Այո՛, պարտավոր է բոլոր դեպքերում։
- № 6.153Ի՞նչ արագությամբ կարող է շարունակել երթևեկությունը ավտոբուսի վարորդը տվյալ ճանապարհային նշանով նշված գոտում։
✓ Ոչ պակաս 60կմ/ժ, բայց ոչ ավելի քան 90կմ/ժ
- № 8.89Ո՞ր նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։
✓ 5
- № 4.181Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմայրուղում ունենալ նույն մակարդակի վրա հատումներ կամ հարակցումներ այլ ճանապարհների հետ։
✓ Չի թույլատրվում
- № 6.121Բնակավայրերում <<Առավելագույն արագության սահմանափակում >> նշանի կիրառմամբ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 80կմ/ժ։ Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող են երթևեկել կահավորված թափքում մարդ փոխադրող ավտոմոբիլը և երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոմոբիլը։
✓ 60կմ/ժ
- № 8.65Քարշակման ժամանակ թույլատրվու՞մ է կիրառել ցանկացած կառուցվածքի կամ երկարության կոշտ կցիչ։
✓ Չի թույլատրվում, քանի որ կոշտ կցման հարմարանքի կառուցվածքը պետք է համապատասխանի ստանդարտների պահանջներին
- № 8.83<<Կազմակերպված տրանսպորտային շարասյուն>> է համարվում
✓ մշտապես միացված լապտերներով միևնույն երթևեկության գոտիով անմիջապես իրար հետևից ընթացող առնվազն 3 մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվո…
- № 9.145Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է
✓ զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
- № 6.145Թույլատրվու,մ է 5 տոննայից ծանր ավտոբուսի վարորդին սկսել վազանցը այս դրությունում։
✓ Այո, եթե համոզված է, որ մինչև 100 մետր գծանցից հեռավորությունը կավարտի մանևրի կատարումը
- № 1.154Ի՞նչ է բաժանում այս գիծը։
✓ Երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթև…
- № 3.68Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ անսարք է բանած գազերի արտածման համակարգը։
- № 3.70Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ չեն աշխատում վթարային ելքերը և դրանք գործողության մեջ դնող հարմարանքները։
- № 10.26Շաքարախտով հիվանդ ձեր ընկերն իրեն վատառողջ է զգում եւ չի հիշում, թե վերջին անգամ երբ է ինսուլին ընդունել։ Ի՞նչ է պետք անել այդ դեպքում առաջին հերթին։
✓ Տալ նրան շաքար կամ քաղցր հեղուկ