Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 59 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 59-ը մարզիչում
  1. № 2.70<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ էլեկտրամոբիլ է համարվում

    ✓ էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի և տրամվայի)։

  2. № 5.192Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել հեծանվորդին։

    ✓ Պարտավոր է

  3. № 5.135Ու՞մ է թույլատրվում երթևեկել << Հեծանվային արահետ>> նշանի ազդման գոտում։

    ✓ 1 և 2 դեպքում

  4. № 4.171Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին մուտք գործել <<Երկարության սահմանափակում>> նշանի ազդման գոտի, եթե ավտոբուսի երկարությունը մեծ է նշանի վրա նշված չափից։

    ✓ Արգելվում է

  5. № 7.147Ավտոբուսի վարորդը դուրս է գալիս ամբողջ պարագծով պարփակված բնակելի շենքերի տարածքից (բակից), որտեղ բացակայում է <<Բնակելի գոտի>> նշանը։ Պարտավո՞ր է նա զիջել ճանապարհով ընթացող այլ տրանսպորտային միջոցներին։

    ✓ Պարտավոր է

  6. № 1.114Նշաններից որո՞նք են տեղադրվում ճանապարհի միայն ձախ կողմում։

    ✓ 1 և 3

  7. № 5.146Ավտոբուսի վարորդը աջ շրջադարձ է կատարում և մուտք գործում նույն ուղղությամբ երեք գոտի ունեցող ճանապարհ։ Ո՞ր գոտին նա պետք է զբաղեցնի շրջադարձն ավարտելիս։

    ✓ Հնարավորության դեպքում միայն եզրային աջ գոտին

  8. № 1.124Թույլատրվու՞մ է ավտոբուսների երթևեկությունը <<Ճանապարհ ավտոմոբիլների համար>> նշանով կահավորված ճանապարհներին։

    ✓ Այո, թույլատրվում է առանց որևէ սահմանափակման։

  9. № 9.122Ո՞ր դեպքում է ավտոբուսի վարորդին արգելվում կատարել վազանց։

    ✓ Եթե վազանցն իրականացվում է երկաթուղային գծանցների վրա և մինչև 100մ դրանից առաջ

  10. № 5.147Ավտոբուսի վարորդը երթևեկում է երեք գոտի ունեցող շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկով։ Ո՞ր գոտիով նա պետք է դուրս գա խաչմերուկից, եթե նշաններով կամ գծանշումներով այլ կարգ սահմանված չէ։

    ✓ Միայն աջ եզրային գոտուց

  11. № 8.60Ավտոբուսի վարորդը ո՞ր դեպքում պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը, եթե քարշակում է մեկ այլ մեխանիկական տրանսպորտային միջոց։

    ✓ Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի միայն քարշակվող տրանսպորտային միջոցի վրա

  12. № 5.158Ավտոբուսի հետադարձն արգելվում է՝

    ✓ կամուրջների, ուղեկամուրջների, էստակադաների վրա և դրանց տակ։

  13. № 6.110Բնակավայրում ինտենսիվ երթևեկության ժամանակ ո՞ր դեպքում է թույլատրվում փոխել երթևեկության գոտին։

    ✓ Թվարկված բոլոր դեպքերում։

  14. № 5.154Ավտոբուսի հետադարձն արգելվում է՝

    ✓ ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100մ-ից պակաս տեսանելիության տեղերում։

  15. № 9.153Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին տվյալ ուղղությամբ երթևեկող ավտոբուսի վարորդը պարտավոր է

    ✓ կանգ առնել և երթևեկությունը շարունակել միայն թույլտվություն ստանալուց հետո։

  16. № 5.141Ո՞ր դեպքում է ավտոբուսի վարորդին թույլատրվում շրջադարձ կատարելիս նախապես չզբաղեցնել համապատասխան եզրային գոտին։

    ✓ Եթե ավտոբուսի մեծ եզրաչափերի պատճառով հնարավոր չէ շրջադարձը կատարել եզրային գոտուց

  17. № 4.195Այս նշաններից ո՞րն է արգելում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին աջ շրջադարձը։

    ✓ միայն 4

  18. № 3.76Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ չեն աշխատում ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը։

  19. № 3.745 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Երկու դեպքում էլ։

  20. № 10.28Մեքենան բախվել է սյանը եւ էլեկտրական հաղորդալարն ընկած է մեքենայի կողքն անգիտակից վիճակում պառկած տուժածի վրա։ Օգնություն ցուցաբերելիս առաջին հերթին պետք է

    ✓ Հեռացնել հաղորդալարը տուժածի վրայից որեւէ մեկուսիչ առարկայով։