Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Խաչմերուկների անցման հերթականություն · № 5.149 (D, T)

Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը խաչմերուկներում կամ դրանցից դուրս շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, եթե ավտոբուսի մեծ եզրաչափերի պատճառով հնարավոր չէ մանևրը կատարել համապատասխան եզրային գոտուց։

  1. 1
    Միացնի վթարային լուսային ազդանշանը և, օգտվելով ավտոբուսի չափսերի առավելությունից, առաջինը կատարի մանևրը
  2. 2
    Միացնի վթարային լուսային ազդանշանը, զիջի հանդիպակաց ուղղությունից մոտեցող տրանսպորտային միջոցներին, այնուհետև կատարի մանևրը
  3. ✓
    Միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը համընթաց և հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին Ճիշտ պատասխան

Ճիշտ պատասխանը՝ Միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը համընթաց և հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին

Հարցաշար՝ «D», «T» կարգերի։ Հանդիպում է՝ Տոմս 54 (D, T)։