Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 69 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 69-ը մարզիչում
  1. № 7.115Որտե՞ղ է թույլատրվում ուղևորներին սպասել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։

    ✓ Միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մայթերին կամ կողնակներին

  2. № 8.63Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կոշտ կցիչով քարշակել մեկ այլ տրանսպորտային միջոց, եթե քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկին վարորդ չկա։

    ✓ Թույլատրվում է, եթե կոշտ կցիչի կառուցվածքն ուղղագիծ երթևեկության ժամանակ ապահովում է քարշակվող տրանսպորտային միջոցի ընթացքը քարշակողի հետագծով

  3. № 1.158Տվյալ նշանի ազդման գոտում արգելվում է այն ավտոբուսների երթևեկությունը, որոնց

    ✓ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից:

  4. № 4.179Թույլատրվու՞մ է ներքին այրման շարժիչով ավտոբուսի մուտքն այն ճանապարհահատվածը, որտեղ տեղադրված են այս նշանները։

    ✓ Այո, քանի որ տվյալ դեպքում արգելանքը վերաբերում է միայն էլեկտրամոբիլներին և հիբրիդային ավտոմոբիլներին

  5. № 4.183Թույլատրվու՞մ է 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների երթևեկությունն ավտոմայրուղիներում երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիներով։

    ✓ Թույլատրվում է

  6. № 5.205Դուք վարում եք երթուղային ավտոբուս։ Նշե՛ք այս իրավիճակում խաչմերուկի անցման ճիշտ հերթականությունը։

    ✓ Տրամվայը, բեռնատարը, ավտոբուսը

  7. № 1.149Այս նշաններից որի՞ ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։

    ✓ Ոչ մեկի

  8. № 5.200Առանձնացված գոտիով երթևեկող ընդհանուր օգտագործման ավտոբուսին ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթևեկել։

    ✓ Միայն ուղիղ

  9. № 7.116Ե՞րբ է թուլյատրվում ուղևորներին դուրս գալ երթևեկելի մաս՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց նստելու համար։

    ✓ Միայն տրանսպորտային միջոցի լիովին կանգ առնելուց հետո

  10. № 9.137Ո՞ր դեպքում է ավտոբուսի վարորդին թույլատրվում ձայնային ազդանշան տալ բնակավայրում։

    ✓ Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար

  11. № 7.138Որտե՞ղ է թույլատրվում ավտոբուսների երկարատև կայանումը (գիշերակացը) բնակավայրերից դուրս։

    ✓ Միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս

  12. № 6.118Երթևեկության ընթացքում ավտոբուսի վարորդին արգելվում է՝

    ✓ կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար։

  13. № 5.197Հավասարազոր խաչմերուկներում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից ո՞րն ունի երթևեկության առավելություն։

    ✓ Միայն տրամվայները

  14. № 2.83<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` տրոլեյբուս վարելու իրավունք տալու համար գործնական քննությունն ընդունում են

    ✓ տրոլեյբուս շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգո…

  15. № 1.125Թույլատրվու՞մ է ավտոբուսների երթևեկությունը <<Ճանապարհ ավտոմոբիլների համար>> նշանով կահավորված ճանապարհներին։

    ✓ Թույլատրվում է՝ առանց որևէ սահմանափակումների

  16. № 8.92Թույլատրվու՞մ է մառախուղի պայմաններում ավտոբուսով քարշակում իրականացնել։

    ✓ Թույլատրվում է ոչ ավելի, քան 50կմ/ժ արագությամբ

  17. № 8.90Ավտոբուսի վարորդը մտադիր է երթևեկել ուղիղ։ Նրա գործողությունները լուսացույցի դեղին թարթող ազդանշանի դեպքում

    ✓ Պետք է զիջի միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:

  18. № 3.84Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն ավտոբուսների արգելակային համակարգը համարվում է չգործող, եթե

    ✓ վարորդը չի կարողանում կանգնեցնել տրանսպորտային միջոցն անգամ նվազագույն արագությամբ երթևեկելիս։

  19. № 3.53Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

    ✓ Երկու դեպքերում էլ։

  20. № 10.7Վթարի հետեւանքով հետիոտն ընկել է եւ վնասել ձեռքը։ Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում։ Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։

    ✓ Բարձրացնել տուժածի ձեռքը եւ տեղադրել ճնշող վիրակապ