Քննական տոմս 70 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 7.155Ո՞ր վարորդն է խախտել կանգառ կատարելու կանոնները։
✓ Երկու վարորդները
- № 5.170Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին մուտք գործել գծանց, եթե դրանից հետո առաջացել է խցանում։
✓ Արգելվում է, եթե դա վարորդին կհարկադրի կանգ առնել գծանցի վրա
- № 8.81<<Երեխաների կազմակերպված խմբերի փոխադրում>> է համարվում՝
✓ մեխանիկական տրանսպորտային միջոցով (բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների) նախադպրոցական և դպրոցական տարիքի 2 և ավելի երեխաների կազմակերպվա…
- № 2.74<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոբուսների ուղևորներին արգելվում է
✓ վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից։
- № 8.64Ավտոբուսով մեկ այլ տրանսպորտային միջոց ճկուն կցիչով քարշակելիս ճկուն կապող օղակը նկատելի դարձնելու համար առնվազն քանի՞ նախազգուշացնող հարմարանք (դրոշակ կամ վահանակ) պետք է ամրացվի դրա վրա։
✓ Առնվազն երկու նախազգուշացնող հարմարանք
- № 9.127Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին մուտք գործել գծանց, եթե ուղեփակոցը սկսել է փակվել, բայց լուսացույցը արգելող ազդանշանը դեռ չի միացել։
✓ Արգելվում է
- № 6.157Դուք վարում եք ավտոբուս։ Լուսացույցի դեղին թարթող ազդանշանի առկայությամբ պարտավոր ե՞ք ճանապարհը զիջել տրամվային։
✓ Պարտավոր չեք, քանի որ տրամվայը գտնվում է երկրորդական ճանապարհի վրա
- № 7.162Ո՞ր ավտոբուսի վարորդն է խախտել կայանման կանոնները։
✓ Միայն դեղին ավտոբուսի վարորդը
- № 9.142Թույլատրվու՞մ է անբավարար տեսանելիության ժամանակ միայն հակամառախուղային լույսերը միացրած երթևեկել։
✓ Ոչ, միաժամանակ պետք է միացված լինեն մոտակա կամ հեռահար լույսերը։
- № 7.137Բնակավայրում միակողմ երթևեկությամբ ճանապարհներին երթևեկելի մասի ձախ կողմում բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորներ նստելու կամ իջնելու համար միայն կանգառ թույլատրվում է
✓ 3.5տ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին։
- № 5.173Ի՞նչ ուղղությամբ է թույլատրվում տրամվայի երթևեկությունը, եթե կարգավորողի ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են և տրամվայը մոտենում է նրա աջ կամ ձախ կողմից։
✓ Թույլատրվում է երթևեկել միայն ուղիղ
- № 1.119Ո՞ր նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։
✓ 5
- № 9.130Արհեստական բավարար լուսավորություն ունեցող թունելով երթևեկելիս ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է միացնել լապտերների մոտակա կամ հեռահար լույսերը։
✓ Պարտավոր է
- № 7.143Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը այն տեղերում, որտեղ կանգնած ավտոբուսի և հոծ գծանշման կամ երթևեկելի մասի հակառակ եզրի կամ բաժանարար գոտու միջև հեռավորությունը 3 մետրից պակաս է։
✓ Արգելվում է
- № 5.165Ի՞նչպես պետք է վարվի ավտոբուսի վարորդը կարգավորվող հետիոտնային անցումներում լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո։
✓ Հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը և միայն դրանից հետո շարունակի շարժումը
- № 5.193Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել հեծանվորդին։
✓ Պարտավոր է
- № 7.117Ե՞րբ պետք է ուղևորն ազատի երթևեկելի մասն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցից իջնելուց հետո։
✓ Անհապաղ
- № 3.79Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ Երկու դեպքում էլ։
- № 3.58Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
✓ Եթե կեղտոտված են արտաքին լուսային սարքերը և լուսանդրադարձիչները։
- № 10.25Վերջույթներում արյան շրջանառությունը ստուգելու համար վիրակապից ներքեւ սեղմում եւ բաց եք թողնում տուժածի վնասված վերջույթի եղունգը։ Արյան շրջանառությունը վերջույթում խանգարված է, եթե
✓ Եղունգը դժվարությամբ է կրկին վարդագույն դառնում։