Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 68 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 68-ը մարզիչում
  1. № 6.113Բնակավայրում <<Ճանապարհ ավտոմոբիլների համար>> նշանով կահավորված ճանապարհին ո՞ր գոտիով պետք է երթևեկեն ավտոբուսները։

    ✓ Երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ։

  2. № 9.126Ո՞ր դեպքում է երկաթուղային գծանցի հերթապահի ազդանշանը համարվում արգելող:

    ✓ Երբ հերթապահը կանգնած է դեպի վարորդը կրծքով կամ մեջքով՝ ձեռքերը կողմ պարզած կամ վեր բարձրացրած ցուցաձողով, կարմիր լապտերով կամ դրոշակով

  3. № 5.152Ինչի՞ համար է նախատեսված արգելակման գոտին։

    ✓ Որպեսզի շրջադարձ կատարելու մտադրություն ունեցող վարորդը ժամանակին վերադասավորվի այդ գոտի և արագությունը իջեցնի միայն դրա սահմաններում

  4. № 2.84<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` թույլատրվո՞ւմ է «D1» ենթակարգի վարորդական վկայական ունեցող անձին վարել ավտոբուս , որը բացի վարորդի նստատեղից, ունի 8ից ավելի , բայց ոչ ավել, քան 16 նստատեղ։

    ✓ Թույլատրվում է

  5. № 8.86Երկաթուղային գծանցին մոտենալիս ավտոբուսի վարորդը պետք է ղեկավարվի

    ✓ Թվարկված բոլոր պահանջներով։

  6. № 7.118Թույլատրվու՞մ է տրոլեյբուսի վարորդին կանգառ կատարել <<Տրամվայի կանգառի տեղ>> նշանով նշված կանգառում։

    ✓ Արգելվում է։

  7. № 7.120Թույլատրվու՞մ է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին կայանել <<Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ>> նշանով նշված տարածքում։

    ✓ Արգելվում է

  8. № 9.110Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարո՞ղ են չպահպանել այս նշանի պահանջը։

    ✓ Ո՛չ, չեն կարող

  9. № 1.148Ի՞նչ է նշում այս գծանշումը։

    ✓ Ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները

  10. № 1.139Թույլատրվու՞մ է հատել այս գծանշումը։

    ✓ Թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառի վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառը կամ…

  11. № 4.191Ո՞ր դեպքում կարող է հետիոտնային լուսացույցի կանաչ լուսային ազդանշանն ուղեկցվել տրանսպորտային միջոցների ձայնային (հատուկ) ազդանշաններից տարբերվող ձայնային ազդանշանով։

    ✓ Ճանապարհների վրա կույր հետիոտների հաճախակի հայտնվելու վայրերում երթևեկելի մասը հատելու հնարավորության մասին նրանց տեղեկացնելու համար

  12. № 4.189Ի՞նչ է տեղեկացնում վարորդներին լուսացույցի հիմնական կանաչ ազդանշանի սև ուրվագծային սլաքը (սլաքները)։

    ✓ Լրացուցիչ սեկցիայի առկայության մասին

  13. № 6.139Օրվա լուսավոր ժամերին վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն կամ նրա հետ միաժամանակ կարող է տրվել լուսային ազդանշան, որն իրենից ներկայացնում է

    ✓ լապտերների լույսի պարբերաբար միացումն ու անջատումը։

  14. № 8.66Թույլատրվու՞մ է ավտոբուսով քարշակել այնպիսի տրանսպորտային միջոց, որի ապակեմաքրիչները և կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները չեն աշխատում։

    ✓ Թույլատրվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկավարումն իրականացվում է վարորդի կողմից

  15. № 4.187Բնակելի գոտիներում միկրոավտոբուսների վարորդներին արգելվում է՝

    ✓ ուսումնական վարումը։

  16. № 5.134Ու՞մ է թույլատրվում տեղաշարժվել հետիոտնային արահետով։

    ✓ Հետիոտներին, հեծանիվ և մոտոցիկլ տանող անձանց

  17. № 1.127Թույլատրվու՞մ է ավտոբուսի հետադարձը և մուտքը բաժանարար գոտու տեխնոլոգիական խզվածքներ <<Ճանապարհ ավտոմոբիլների համար>> նշանով կահավորված ճանապարհներին։

    ✓ Արգելվում է

  18. № 3.77Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ ավտոբուսում բացակայում է <<Վթարային կանգառ>> նշանը։

  19. № 3.53Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

    ✓ Երկու դեպքերում էլ։

  20. № 10.17Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է

    ✓ Զննել դեպքի վայրը եւ ապահովել անվտանգությունը։