Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 67 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 67-ը մարզիչում
  1. № 1.121Ի՞նչ են սահմանում առավելության նշանները։

    ✓ Խաչմերուկներով, երթևեկելի մասերի փոխհատումներով կամ ճանապարհների նեղ հատվածներով անցման հերթականությունը։

  2. № 9.139Ի՞նչ լուսային ազդանշան պետք է պարտադիր միացված լինի <<Երեխաների փոխադրում>> ճանաչման նշանով կահավորված ավտոբուսի վրա երեխաների նստեցման և իջեցման ժամանակ։

    ✓ Վթարային լուսային ազդանշանը

  3. № 4.170Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին <<Կցորդով երթևեկությունն արգելվում է>> նշանի ազդեցության գոտում քարշակել մեխանիկական տրանսպորտային միջոց։

    ✓ Ոչ

  4. № 1.134Ավտոբուսի թույլատրելի առավելագույն զանգվածը 8 տոննա է, սակայն ուղևորների բացակայության պատճառով նրա փաստացի զանգվածը 6 տոննա է։ Թույլատրվու՞մ է նրան երթևեկել այս նշանի առկայությամբ։

    ✓ Այո, քանի որ փաստացի զանգվածը չի գերազանցում նշանում նշված թիվը

  5. № 1.155Ի՞նչ է ցույց տալիս այս ընդհատվող գիծը (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունն հավասար են)։

    ✓ Ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում

  6. № 4.160Ո՞ր նշաններիի պահանջն է պարտավոր կատարել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդը։

    ✓ 3 և 5

  7. № 9.149Օրվա լուսավոր ժամերին կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս ավտոբուսը նշելու նպատակով պետք է միացված լինի՝

    ✓ միայն լապտերների մոտակա լույսը։

  8. № 6.124Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսին բնակավայրից դուրս։

    ✓ 60կմ/ժ

  9. № 5.169Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին մուտք գործել գծանց, եթե լուսացույցի կարմիր ազդանշանը թարթում է, բայց ուղեփակոցը դեռ բաց է։

    ✓ Արգելվում է

  10. № 7.135Թույլատրվու՞մ է բնակավայրերում ավտոբուսի կանգառը և կայանումը երթևեկելի մասի ձախ կողմում յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին։

    ✓ Թույլատրվում է

  11. № 8.87Այս նշաններից ո՞ր նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման ավտոբուսների վրա:

    ✓ 1 և 2

  12. № 1.159Այս նշանների դեպքում միայն ուղիղ թույլատրվում է երթևեկել

    ✓ ավտոբուսներին։

  13. № 7.124Ավտոբուսի վարորդը տեսնում է այս նշանը ճանապարհի աջ կողմում, երբ ճանապարհը գտնվում է բնակավայրում, ունի յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի և մեջտեղում չկան տրամվայի գծեր։ Թույլատրվու՞մ է նրան կայանել ճանապարհի ձախ կողմում։

    ✓ Չի թույլատրվում

  14. № 1.140Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը, եթե շրջադարձը կատարելուց առաջ ճանապարհին առկա է արգելակման գոտի։

    ✓ նախապես վերադասավորվի արգելակման գոտի և միայն արգելակման գոտու սահմաններում իջեցնի արագությունը

  15. № 5.191Եթե կարգավորողը ձեռքերը պարզել է կողք, ապա ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից որի՞ն է թույլատրվում երթևեկել միայն ուղիղ։

    ✓ Միայն տրամվայներին

  16. № 4.180Ո՞ր նշանների հետ կարող է կիրառվել վերը նշված ցուցանակը։

    ✓ Միայն կանգառը կամ կայանումն արգելող նշանների հետ

  17. № 6.143Երթևեկությունը թույլատրվում է

    ✓ միայն ուղիղ ու հակառակ ուղղություններով։

  18. № 3.81Ավտոբուսի շահագործումն արգելվում է, եթե՝

    ✓ դողերն ունեն հիմնակմախքի շերտաբաժանում։

  19. № 3.86Այս նշանի գործողությունը տարածվում է

    ✓ ձյան կամ մերկասառույցի առկայության պայմաններում։

  20. № 10.8Վերջույթների փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների դեպքում առաջին ժամերին օգնություն ցուցաբերելիս պետք է

    ✓ Վնասված մասի վրա սառը թրջոց դնել եւ բարձրացնել։