Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 66 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 66-ը մարզիչում
  1. № 4.188Ո՞ր ճանապարհներին է թույլատրվում իրականացնել տրանսպորտային միջոցների ուսումնական վարումը։

    ✓ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) սահմանված ճանապարհներին

  2. № 9.132Լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի

    ✓ բնակավայրում, եթե ճանապարհը լուսավորված է։

  3. № 5.207Ավտոբուսը խաչմերուկը կանցնի

    ✓ վերջինը։

  4. № 9.134Անբավարար տեսանելիության պայմաններում ճանապարհներին կանգառ կամ կայանում կատարելիս ավտոբուսի վրա ո՞ր լուսային սարքերը պետք է պարտադիր միացված լինեն։

    ✓ Եզրաչափային լույսերը, իսկ դրանցից բացի թույլատրվում է միացնել նաև լապտերների մոտակա լույսերը և հակամառախուղային լապտերները

  5. № 2.67<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցով երթևեկելիս ու՞մ է թույլատրվում անվտանգության գոտիով չամրակապվել։

    ✓ Թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլի վարորդին, որը երթևեկում է բնակավայրում

  6. № 1.152Ի՞նչ է բաժանում այս հորիզոնական գծանշումը։

    ✓ Չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը

  7. № 5.185Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի

    ✓ աջ կողմից մոտեցող միայն տրամվայների վարորդներին։

  8. № 7.128Ո՞ր տրանսպորտային միջոցների վարորդների համար է նախատեսված այս նշանով կահավորված հսկման կետը։

    ✓ Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնողների համար

  9. № 4.169Թույլատրվու՞մ է ավտոբուսի երթևեկությունը կցորդով <<Կցորդով երթևեկությունը արգելվում է>> նշանի ազդեցության գոտում։

    ✓ Այո

  10. № 6.126Ավտոբուսի վարորդն պետք է ընտրի այնպիսի արագություն,

    ✓ որպեսզի հնարավորություն ունենա ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը։

  11. № 6.150Այս նշանով կահավորված ճանապարհների միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթևեկել ոչ ավելի, քան՝

    ✓ 90կմ/ժ

  12. № 4.196Թույլատրվու՞մ է ավտոբուսին երթևեկել աջ գոտիով։

    ✓ Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթուղային է

  13. № 9.152Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցներին մոտենալիս ավտոբուսի վարորդը պետք է

    ✓ իջեցնի արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կանգ առնի։

  14. № 9.107Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների վարորդները անհետաձգելի ծառայողական առաջադրանք կատարելիս՝ կարո՞ղ են չպահպանել կարգավորողի ազդանշանների պահանջները։

    ✓ Ոչ, չեն կարող

  15. № 8.98Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել թեթև մարդատար ավտոմոբիլին։

    ✓ Պարտավոր չէ

  16. № 6.147Վազանցը նշված հետագծով

    ✓ արգելվում է։

  17. № 1.144Թույլատրվու՞մ է հատել տրանսպորտային հոսքերը բաժանող հոծ գիծը՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով։

    ✓ Արգելվում է

  18. № 3.63Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոմայրուղով երթևեկող ավտոբուսի վարորդը երթևեկելի մասում հարկադրական կանգառ կատարելու դեպքում։

    ✓ Միացնի վթարային լուսային ազդանշանը, տեղադրի վթարային կանգառի նշան և միջոցներ ձեռնարկի ավտոբուսը երթևեկելի մասից հեռացնելու համար

  19. № 3.22Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Երկու դեպքում էլ։

  20. № 10.7Վթարի հետեւանքով հետիոտն ընկել է եւ վնասել ձեռքը։ Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում։ Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։

    ✓ Բարձրացնել տուժածի ձեռքը եւ տեղադրել ճնշող վիրակապ