Քննական տոմս 65 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 8.77Զբոսաշրջային ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է արդյոք ուղևոր վերցնել նշված իրավիճակում։
✓ Ոչ
- № 4.159Ո՞ր նշանների ազդեցությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք պատկանում կամ սպասարկում են նշանների ազդման գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին։
✓ 2 և 3
- № 9.104Ո՞ր դեպքում է ավտոբուսի վարորդը պարտավոր միացնել վթարային լուսային ազդանշանը։
✓ Կանգառն արգելված տեղերում՝ հարկադրական կանգառ կատարելիս
- № 7.136Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը բնակավայրից դուրս գտնվող միակողմանի երթևեկությամբ ճանապարհների ձախ կողմում։
✓ Արգելվում է
- № 6.106Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը հետընթացով երթևեկելիս անվտանգությունն ապահովելու համար։
✓ Անհրաժեշտության դեպքում դիմի այլ անձանց օգնությանը
- № 6.125Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել բնակավայրից դուրս այն ավտոբուսներին, որոնք չեն իրականացնում մերձքաղաքային, միջմարզային և միջքաղաքային փոխադրումներ։
✓ 70կմ/ժ
- № 6.105Արգելվու՞մ է հետադարձը ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100մ-ից պակաս տեսանելիության տեղերում։
✓ Արգելվում է բոլոր ճանապարհներին
- № 9.108Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների վարորդները ե՞րբ կարող են օգտվել առավելությունից։
✓ Միայն այն դեպքում, երբ համոզված են, որ իրենց զիջում են ճանապարհը
- № 5.180Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին շրջանցել բեռնատարը՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկության գոտի։
✓ Ոչ
- № 2.77<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտնային անցում է համարվում
✓ ճանապարհային նշաններով և(կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատված։
- № 6.119Բնակավայրում <<Առավելագույն արագության սահմանափակում>> նշանի կիրառման դեպքում ո՞րն է երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը, որը կարող է սահմանվել իրավասու մարմինների կողմից։
✓ 80կմ/ժ։
- № 2.80<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ միջազգային երթևեկություն է համարվում
✓ այլ երկրում գրանցված և անընդմեջ կամ մինչև երկու ամսվա ընդմիջումով և մինչև մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթևեկու…
- № 1.136Թույլատրվու՞մ է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթևեկությունն այս նշանի առկայությամբ, եթե նրա թույլատրելի առավելագույն զանգվածը 9 տոննա է, սակայն ուղևորներ չլինելու պատճառով նրա փաստացի զանգվածը 7 տոննա է։
✓ Թույլատրվում է
- № 7.154Թույլատրվու՞մ է արդյոք զբոսաշրջային ավտոբուսի վարորդին կանգառ կատարել նշված վայրում, եթե հեռավորությունը մինչև հետիոտնային անցում 3մետր է։
✓ Ոչ
- № 9.156Օրվա լուսավոր ժամերին հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինի
✓ լապտերների մոտակա լույսերը։
- № 9.125Ո՞ր դեպքերում է ավտոբուսի վարորդը պարտավոր խոչընդոտ չստեղծել սպիտակ ձեռնափայտով իր գործողությունների մասին ազդանշան տվող կույր հետիոտներին։
✓ Բոլոր դեպքերում։
- № 1.161Թույլատրվու՞մ է հատել ընդհատվող (դարձափոխային) գծանշումը, եթե միացված է դարձափոխային լուսացույցը։
✓ Թույլատրվում է, ցանկացած կողմից, եթե այդ գիծը բաժանում է երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները։
- № 3.72Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ առկա է մեկ հատ կրակմարիչ։
- № 3.63Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոմայրուղով երթևեկող ավտոբուսի վարորդը երթևեկելի մասում հարկադրական կանգառ կատարելու դեպքում։
✓ Միացնի վթարային լուսային ազդանշանը, տեղադրի վթարային կանգառի նշան և միջոցներ ձեռնարկի ավտոբուսը երթևեկելի մասից հեռացնելու համար
- № 10.44Ինչպե՞ս որոշել գիտակցությունը կորցրած տուժածի մոտ շնչառության առկայությունը:
✓ Մի ձեռքը դնել տուժածի ճակատին, մյուս ձեռքի երկու մատով կզակը բարձրացնելով և գլուխը հետ թեքելով անհրաժեշտ է 10 վայրկյան տևողությամբ հետևել շնչառությանը՝ փորձելո…