Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 64 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 64-ը մարզիչում
  1. № 1.142Թույլատրվու՞մ է տրանսպորտային միջոցների ուսումնական վարումը <<Ճանապարհ ավտոմոբիլների համար>> նշանով կահավորված ճանապարհներին։

    ✓ Արգելվում է

  2. № 6.111Արգելվու՞մ է ավտոբուսների երթևեկությունը կողնակներով, մայթերով և հետիոտնային արահետներով՝ այլ հնարավորության բացակայության դեպքում։

    ✓ Թույլատրվում է ճանապարհային շահագործման և կոմունալ սպասարկման ծառայությունների ավտոբուսներին՝ խոչընդոտ չհանդիսանալով հետիոտներին և ապահովելով երթևեկության անվտ…

  3. № 6.144Եթե դուք վարում եք ավտոբուս, կարո՞ղ եք սկսել վազանցի կատարումը։

    ✓ Ոչ

  4. № 1.132Ո՞ր դեպքում է ավտոբուսի վարորդին թույլատրվում օգտվել այս նշանով նախատեսված կապի միջոցից։

    ✓ Օպերատիվ ծառայությունների հետ կապ հաստատելու համար

  5. № 4.158Ո՞ր նշանների պահանջները պետք է կատարի միացված հաշվիչով <<տաքսի>> ավտոմոբիլի վարորդը։

    ✓ 1 և 3

  6. № 1.113Ո՞ր նշաններն են բնակավայրից դուրս կրկնվում։

    ✓ 2 և 3

  7. № 7.141Ճանապարհի ո՞ր հատվածներում է արգելվում ավտոբուսի կանգառը և կայանումը։

    ✓ Այն վայրերում, որտեղ կանգնած ավտոբուսն այլ վարորդների համար կփակի լուսացույցի ազդանշանները կամ ճանապարհային նշանները

  8. № 4.172Ո՞ր դեպքում <<Առավելագույն արագության սահմանափակում>> նշանի ազդեցությունը չի ընդհատվում։

    ✓ Ճանապարհին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադր…

  9. № 6.142Թույլատրվու՞մ է զբոսաշրջային ավտոբուսներին բնակավայրերից դուրս երթևեկել 70կմ/ժ արագությամբ։

    ✓ Թույլատրվում է

  10. № 5.184Պարտավո՞ր են արդյոք տրանսպորտային միջոցների վարորդները բնակավայրերից դուրս ճանապարհը զիջել կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունը սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։

    ✓ Ոչ

  11. № 9.129Ավտոբուսի վարորդը թունելներով երթևեկելիս ի՞նչ լուսային սարքեր պետք է պարտադիր միացնի։

    ✓ Լապտերների մոտակա կամ հեռահար լույսերը

  12. № 7.122Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կայանել այս նշանի գործողության գոտում՝ խաչմերուկն անցնելուց անմիջապես հետո։

    ✓ Ոչ, քանի որ նշանի պահանջը չի ընդհատվում խաչմերուկով

  13. № 6.158Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել մոտոցիկլին։

    ✓ Պարտավոր է

  14. № 8.95Ճանապարհի կենտրոնական մասով երթևեկող ավտոբուսի վարորդի գործողությունները համապատասխանու՞մ են ՃԵԿ-ի պահանջներին։

    ✓ Չեն համապատասխանում

  15. № 6.112Բնակավայրից դուրս ո՞ր գոտիով պետք է երթևեկեն ավտոբուսները։

    ✓ Երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ

  16. № 2.79<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ երբ է վարորդին արգելվում լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը

    ✓ եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները , որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժա…

  17. № 5.159Ո՞ր վարորդն է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները։

    ✓ Երկու վարորդներն էլ չեն խախտել։

  18. № 3.66Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ հետևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։

  19. № 3.89Այս նշանի ազդման գոտին տարածվում է

    ✓ մինչև <<Հակասահքային շղթաներով երթևեկության վերջը>> նշանի կիրառումը։

  20. № 10.43Որքա՞ն ժամանակ կարող է կապված մնալ արյունահոսությունը դադարեցնող լարանը:

    ✓ Տաք եղանակին՝ ոչ ավելի, քան 1 ժամ, իսկ ցուրտ եղանակին` ոչ ավելի, քան կես ժամ