Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 63 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 63-ը մարզիչում
  1. № 9.128Բնակելի գոտիներում ավտոբուսի վարորդին արգելվում է

    ✓ միջանցիկ երթևկությունը։

  2. № 5.139Ո՞ր դեպքում ավտոբուսի վարորդը կարող է նախապես չզբաղեցնել համապատասխան եզրային գոտին՝ շրջադարձ կատարելուց առաջ։

    ✓ Շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս

  3. № 7.144Երկաթուղային գծանցներից ինչ հեռավորության վրա է արգելվում ավտոբուսի կանգառը։

    ✓ Անմիջապես երկաթուղային գծանցների վրա

  4. № 5.161Ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է կտրուկ արգելակել։

    ✓ Թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար

  5. № 8.67Թույլատրվու՞մ է քարշակել այն ավտոբուսին, որի ղեկային կառավարումը չի գործում։

    ✓ Թույլատրվում է մասնակի բեռնման եղանակով քարշակելիս

  6. № 4.167Ի՞նչ են տեղեկացնում սպասարկման նշանները։

    ✓ Համապատասխան օբյեկտների գտնվելու վայրի մասին։

  7. № 5.172Ավտոմայրուղով երթևեկելիս ի՞նչ է արգելվում ավտոբուսի վարորդին համաձայն ճանապարհային երթևեկության կանոնների։

    ✓ Երկուսն էլ արգելվում է։

  8. № 6.132Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կատարել վազանց ճանապարհի վերելքի վերջում, եթե վազանցն իրականացվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով։

    ✓ Արգելվում է

  9. № 8.100Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին տվյալ իրավիճակում կատարել աջ շրջադարձ։

    ✓ Թույլատրվում է ցանկացած ավտոբուսի վարորդի

  10. № 9.140Ի՞նչ գործողություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վարորդը՝ <<Երեխաների փոխադրում>> ճանաչման նշանով և միացված վթարային լուսային ազդանշանով կանգնած ավտոբուսին մոտենալիս, երբ կատարվում է երեխաների նստեցում կամ իջեցում։

    ✓ Պարտավոր է նվազեցնել արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի՝ երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնել թույլ տալու համար

  11. № 9.131Բնակավայրերում օրվա մութ ժամանակ բավարար արհեստական լուսավորություն ունեցող ճանապարհներով երթևեկելիս, ավտոբուսի վրա ո՞ր լուսային սարքերը պետք էմիացված լինեն։

    ✓ Միայն մոտակա լույսերը

  12. № 8.101Դուք վարում եք երթուղային տրանսպորտային միջոց և տվյալ իրավիճակում մտադիր եք կատարել ձախ շրջադարձ։ Խաչմերուկը կանցնեք

    ✓ երրորդը։

  13. № 1.123Հնարավո՞ր է նվազեցնել <<Առավելագույն արագության սահմանափակում>> նշանի ազդման գոտին՝ տեղադրելով նույն խմբի նշան։

    ✓ Այո՝ տեղադրելով այդ նույն նշանը այլ ցուցանիշով (թվանշանով)

  14. № 8.82Ո՞րն է կոչվում <<Երթևեկության ուղղության փոփոխություն>>։

    ✓ Նախկինում ընտրած երթևեկության ուղղության փոփոխություն (բացառությամբ հետընթացի)՝ կատարվող շրջադարձի կամ հետադարձի միջոցով

  15. № 8.80Ավտոբուսներին թույլատրվու՞մ է բնակելի գոտիներում միջանցիկ երթևեկությունը։

    ✓ Արգելվում է

  16. № 6.146Այս նշանի ազդեցությունը չի տարածվում

    ✓ միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։

  17. № 7.146Թույլատրվու՞մ է ավտոբուսների կանգառը կամ կայանումը <<Ճանապարհ ավտոմոբիլների համար>> նշանով կահավորված ճանապարհի կողնակներին։

    ✓ Արգելվում է, բացառությամբ հարկադրական կանգառի դեպքերի

  18. № 3.78Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը։

  19. № 3.79Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Երկու դեպքում էլ։

  20. № 10.11Դուք տեսնում եք ընկած մարդու եւ նկատում նրա սրունքից դուրս ցցված ոսկորը եւ արյուն։ Եթե դեպքի վայրն անվտանգ է, ի՞նչ պետք է անել առաջին հերթին։

    ✓ Ստուգել գիտակցությունը եւ շնչառությունը