Քննական տոմս 62 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 6.134Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կատարել վազանց ճանապարհի սահմանափակ տեսանելիության հատվածներում, երբ վազանցն իրականացվում է առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։
✓ Թույլատրվում է
- № 4.177Պատկերված նշաններից ո՞րն է ցույց տալիս, որ իր հետ կիրառվող հիմնական նշանի գործողությունը տարածվում է բացառապես ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։
✓ 2
- № 5.156Ավտոբուսի հետընթացն արգելվում է՝
✓ Թվարկված բոլոր դեպքերում։
- № 5.155Ավտոբուսի հետադարձն արգելվում է՝
✓ երկաթուղային գծանցներում։
- № 4.176Ո՞րն է <<Վթարային կանգառի գոտի>> նշանի նպատակը։
✓ Տեղեկացնել վարորդին կտրուկ վայրէջքի վրա գտնվող գոտու մասին, որը նախատեսված է վթարային կանգառ կատարելու համար
- № 5.143Որտեղի՞ց պետք է ավտոբուսի վարորդը կատարի ձախ շրջադարձ կամ հետադարձ, եթե երթևեկելի մասի ձախ կողմում նույն մակարդակի վրա առկա են համընթաց ուղղությամբ տրամվայի գծեր և նշաններով կամ գծանշումներով այլ կարգ սահմանված չէ։
✓ Տրամվայի համընթաց գծերի վրայից, եթե դա խոչընդոտ չի ստեղծում տրամվայի երթևեկության համար
- № 6.128Թույլատրվու՞մ է երթուղային ավտոբուսի վարորդին երթևեկել շատ ցածր արագությամբ։
✓ Թույլատրվում է, եթե դա խոչընդոտ չի ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը
- № 8.84Եթե երթևեկելի մասը գծանշումով բաժանված է գոտիների, ապա ավտոբուսի վարորդին թույլատրվում է հատել ընդհատվող գծերը
✓ միայն վերադասավորվելիս։
- № 6.155Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին բնակավայրից դուրս նշված հետագծով վազանցել բեռնատար ավտոմոբիլներին։
✓ Չի թույլատրվում
- № 7.156Ավտոբուսների կայանումը արգելվում է
✓ բնակավայրից դուրս << Գլխավոր ճանապարհ>> ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա։
- № 5.195Եթե ավտոբուսի վարորդը լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում մուտք է գործել խաչմերուկ, ապա
✓ <<Կանգ գիծ>> գծանշման առկայության դեպքում պարտավոր է կատարել լուսացույցի ցանկացած ազդանշանի պահանջը։
- № 6.156Թույլատրվու՞մ է վազանց կատարել թունելում։
✓ Արգելվում է
- № 2.82<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` ՀՀ ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև
✓ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ։
- № 1.133Ո՞ր դեպքում է արգելվում ավտոբուսի երթևեկությունն այս նշանի առկայության դեպքում։
✓ Եթե ավտոբուսի փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից
- № 9.103Ո՞ր դեպքերում է ավտոբուսի վարորդը պարտավոր միացնել վթարային լուսային ազդանշանը։
✓ 1 և 2 դեպքերում
- № 6.138Թույլատրվու՞մ է ավտոբուսի կայանումը բնակելի գոտիներում՝ դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու գծանշված տեղերից դուրս։
✓ Թույլատրվում է միայն միկրոավտոբուսներին
- № 7.158Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում կանգառի կամ կայանման դեպքում ավտոբուսների վրա պետք է միացված լինեն
✓ եզրաչափային լույսերը։
- № 3.87Այս նկարի գործողությունը տարածվում է
✓ միայն 3.5տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների վրա։
- № 3.84Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն ավտոբուսների արգելակային համակարգը համարվում է չգործող, եթե
✓ վարորդը չի կարողանում կանգնեցնել տրանսպորտային միջոցն անգամ նվազագույն արագությամբ երթևեկելիս։
- № 10.18Եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք է
✓ Ապահովել օտար մարմնի անշարժ վիճակը։