Քննական տոմս 61 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 6.159Կարո՞ղ է տրամվայը խաչմերուկը անցնել առաջինը կանաչ ավտոմոբիլի հետ միաժամանակ։
✓ Կարող է
- № 5.171Ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է շրջանցել գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները, եթե այդ ընթացքում վարորդը դուրս չի գալիս հանդիպակաց երթևեկության գոտի։
✓ Թույլատրվում է
- № 6.117Արագություն ընտրելիս ավտոբուսի վարորդին արգելվում է՝
✓ Գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված <<Արագության սահմանափակում >> ճանաչման նշանով նախատեսված արագությունը
- № 5.209Տրամվայը խաչմերուկը կանցնի
✓ երրորդը;
- № 2.69<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` ի՞նչ կարգի (կամ ենթակարգի) վարորդական իրավունքի վկայական պետք է ունենա վարորդը բեռնատար ավտոմեքենայով 9 մարդ փոխադրելու համար։
✓ «D» կամ «DE» կարգերի կամ «D1» կամ «D1E» ենթակարգերի
- № 9.118Ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է հետընթաց կատարելիս միացնել շրջադարձի լուսային ցուցիչ։
✓ Այո։
- № 5.168Որտե՞ղ է թույլատրվում ավտոբուսին հատել երկաթուղային գծերը։
✓ Միայն երկաթուղային գծանցներով՝ ճանապարհը զիջելով գնացքին
- № 9.135Օրվա լուսավոր ժամերին ավտոբուսը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի
✓ երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս։
- № 5.164Ի՞նչպես պետք է վարվի ավտոբուսի վարորդը կարգավորվող հետիոտնային անցումներում լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո։
✓ Հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասով հատումը և միայն դրանից հետո շարունակի երթևեկությունը
- № 7.148Թույլատրվու՞մ է ավտոբուսների կայանումը բակային տարածքներում։
✓ Թույլատրվում Է՝ դրա համար նախատեսված վայրերում
- № 6.135Ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է վազանց կատարել ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում։
✓ Թույլատրվում է, եթե վազանցը կատարվում է առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։
- № 6.129Ե՞րբ պետք է ավտոբուսի վարորդն անջատի շրջադարձի լուսային ցուցիչով տրվող ազդանշանը՝ վազանց կատարելու նպատակով վերադասավորվելիս։
✓ Մանևրն ավարտելուց հետո
- № 1.151Այս նշաններից ո՞րի ազդեցությունն է տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։
✓ 3
- № 6.109Ավտոբուսի վարորդը տրանսպորտային միջոցի տեխնիկական պատճառներով չի կարող զարգացնել 40կմ/ժ-ից ավելի արագություն, թույլատրվու՞մ է արդյոք դուրս գալ զբաղեցրած աջ եզրային գոտուց՝ ձախ կողմում կանգառ կատարելու նպատակով։
✓ Թույլատրվում է, եթե կանգառը կատարվում է այնպիսի վայրում, որտեղ դա թույլատրվում է կանոններով
- № 7.139Որտե՞ղ է արգելվում ավտոբուսների կանգառը և կայանումը։
✓ Թվարկված բոլոր դեպքերում։
- № 8.79Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը, եթե դարձափոխային գոտիով երթևեկելիս անջատվում է դարձափոխային լուսացույցը։
✓ Պետք է անհապաղ վերադասավորվի գծանշումից դեպի աջ
- № 6.96Ինչպիսի՞ տարածություն պետք է պահպանի ավտոբուսի վարորդն իր և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև։
✓ Այնպիսի, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել դրա հետ բախվելուց։
- № 3.67Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ Երկու դեպքում էլ։
- № 3.81Ավտոբուսի շահագործումն արգելվում է, եթե՝
✓ դողերն ունեն հիմնակմախքի շերտաբաժանում։
- № 10.49Ինչպե՞ս է առաջին օգնություն իրականացվում վերջույթների կոտրվածքների դեպքում, եթե չկան շինաներ և այն պատրաստելու համար ձեռքի տակ եղած միջոցներ։
✓ Վերին վերջույթը արմնկային հոդում ծալված և գլխաշորի վրա հենած կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց` փափուկ կտոր դնելով դրանց միջև