Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Օրենք և հիմնական հասկացություններ · № 2.7 (A, B, C) · № 2.5 (D, T)

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի գործնական վարման սկզբնական ուսուցումը իրականացվում է

  1. 1
    Բնակավայրերից դուրս` ճանապարհներին` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթեւեկության ինտենսիվությունը։
  2. ✓
    Փակ հրապարակում կամ ավտոդրոմում։ Ճիշտ պատասխան
  3. 3
    Ցանկացած ճանապարհին (բացառությամբ ավտոմայրուղիների)` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթեւեկության ինտենսիվությունը։

Ճիշտ պատասխանը՝ Փակ հրապարակում կամ ավտոդրոմում։

Բացատրություն

Տրանսպորտային միջոցի գործնական վարման նախնական (սկզբնական) ուսուցումը պարտադիր պետք է իրականացվի միայն փակ հրապարակում կամ ավտոդրոմում՝ նախքան ընդհանուր օգտագործման ճանապարհներ դուրս գալը։

Հարցաշար՝ «A», «B», «C» և «D», «T» կարգերի։ Հանդիպում է՝ Տոմս 26 (A, B, C), Տոմս 12 (D, T)։