Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 26 · A, B, C

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 26-ը մարզիչում
  1. № 9.82Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է վազանց կատարել։

    ✓ Արգելվում է

  2. № 2.7«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի գործնական վարման սկզբնական ուսուցումը իրականացվում է

    ✓ Փակ հրապարակում կամ ավտոդրոմում։

  3. № 2.62Կողանցում է համարվում

    ✓ Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու։

  4. № 7.41Կանգառն արգելվում է, եթե հոծ գծի եւ կանգնած տրանսպորտային միջոցի միջեւ տարածությունը կազմում է

    ✓ 2.5 մ։

  5. № 5.84Երկրորդ անցում ձախ շրջադարձ կատարելու դեպքում վարորդը

    ✓ Պետք է զիջի ավտոբուսի վարորդին։

  6. № 6.22Երթեւեկությունը թույլատրվում է

    ✓ Մոտոցիկլին։

  7. № 1.3Խաչմերուկում կազմակերպված է շրջանաձեւ երթեւեկություն։ Երթեւեկելի մասը, որով մոտենում եք խաչմերուկին, ունի երթեւեկության երկու գոտի։ Խաչմերուկ մուտք գործելիս` շրջադարձ կատարելու համար ո՞ր գոտին եք պարտավոր զբաղեցնել:

    ✓ Կա՛մ աջ, կա՛մ ձախ գոտին

  8. № 4.31Ո՞ր դեպքում է վարորդը ճիշտ կատարել այս նշանի պահանջները։

    ✓ Զիջել է ճանապարհը հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին

  9. № 8.51Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 1.2մ դուրս ցցված բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև առջևից՝ սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով։

    ✓ Այո

  10. № 4.6Նշաններից ո՞րն է պարտադրում զիջել ճանապարհը հանդիպակաց ուղղությամբ ճանապարհի նեղ հատված մուտք գործող կամ դրան մոտեցող տրանսպորտային միջոցներին։

    ✓ 3

  11. № 5.55Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝

    ✓ Բեռնատար ավտոմոբիլը, տրամվայը եւ ավտոբուսը, մոտոցիկլը եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլը։

  12. № 4.132Նշաններից ո՞րն է արգելում հետադարձը։

    ✓ Ոչ մեկը

  13. № 6.67Այս իրավիճակում ճանապարհը պարտավոր է զիջել

    ✓ Տրամվայի վարորդը։

  14. № 7.102Այս գծանշումը ցույց է տալիս

    ✓ Գոտու վերջին մոտենալը։

  15. № 4.54Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրադրությունում։

    ✓ Վերադասավորվի ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի մաս

  16. № 1.91Հետադարձն այս վայրում

    ✓ Թույլատրվում է։

  17. № 9.39Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում երթեւեկող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինի

    ✓ Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։

  18. № 3.15Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Երկու դեպքում էլ։

  19. № 3.42Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

    ✓ Եթե անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված ղեկային կառավարման ուժեղարարը։

  20. № 10.27Արյունահոսությունն առավել վտանգավոր է, եթե

    ✓ Արյունը շիթով բխում է վերքից։