Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Օրենք և հիմնական հասկացություններ · № 2.6 (A, B, C) · № 2.4 (D, T)

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտն է համարվում

  1. ✓
    Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձը` բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը։ Ճիշտ պատասխան
  2. 2
    Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող, այդ թվում` ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը։

Ճիշտ պատասխանը՝ Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձը` բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված…

Բացատրություն

Հետիոտն է համարվում տրանսպորտային միջոցից դուրս՝ ճանապարհի վրա գտնվող անձը, բացառությամբ այն անձանց, ովքեր սահմանված կարգով ճանապարհային աշխատանքներ են իրականացնում։

Հարցաշար՝ «A», «B», «C» և «D», «T» կարգերի։ Հանդիպում է՝ Տոմս 12 (A, B, C), Տոմս 21 (D, T)։