Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Մանևրում և առաջնահերթություն · № 1.13 (A, B, C)

Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում մանեւրը։

Հարց № 1.13․ Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում մանեւրը։
  1. ✓
    1 Ճիշտ պատասխան
  2. 2
    2
  3. 3
    3

Ճիշտ պատասխանը՝ 1

Բացատրություն

Նկարում երևում է, որ ունենք երեք իրավիճակ, երեք նշան։ Առաջին և երկրորդ նկարներում նշանները նույնն են և պարտադրում են երթևեկել միայն ուղիղ, իսկ երրորդ նկարի նշանը տեղեկացնում է, որ ճանապարհը միակողմանի է։

Պատկերացրեք՝ միակողմանի միևնույն ուղղությամբ երթևեկություն ունեցող ճանապարհին կատարենք հետադարձ՝ կհայտնվենք հանդիպակաց ուղղության վրա ու կստեղծվի վթար, հետևաբար բացառում ենք երրորդ տարբերակը։

Դիտարկենք երկրորդ տարբերակը, որտեղ մեքենան ուզում է կատարել ձախ շրջադարձ, սակայն նշանը պարտադրում է միայն ուղիղ։ Ուղիղ պարտադրող նշանի դեպքում կարելի է շրջվել միայն դեպի աջ բակ, մնացած բոլոր դեպքերն արգելվում են, ուստի երկրորդ տարբերակը նույնպես սխալ է։

Իսկ առաջին նկարում արդեն երևում է, որ վարորդն ուզում է կատարել աջ շրջադարձ դեպի բակ (մերձակա տարածք), ինչը թույլատրելի է «միայն ուղիղ» պարտադրող նշանի դեպքում։

Աղբյուր՝ ՀՀ կառավարության N 955-Ն որոշման Հավելված N 1, 4.1.1 «Երթևեկությունն ուղիղ»՝ աջ մուտքի բացառությունը դեպի հարող տարածք

Հարցաշար՝ «A», «B», «C» կարգերի։ Հանդիպում է՝ Տոմս 15 (A, B, C)։