Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Մանևրում և առաջնահերթություն · № 1.12 (A, B, C)

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում բեռնատար ավտոմոբիլի երթեւեկությունը։

Հարց № 1.12․ Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում բեռնատար ավտոմոբիլի երթեւեկությունը։
  1. 1
    Միայն դեպի աջ
  2. ✓
    Դեպի աջ, դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ Ճիշտ պատասխան
  3. 3
    Միայն դեպի ձախ

Ճիշտ պատասխանը՝ Դեպի աջ, դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ

Բացատրություն

Ինչպես տեսնում ենք նկարում, կա երկու նշան՝ մեկը կլոր կարմիր եզրագծերով, մյուսը՝ ուղղանկյունաձև։ Արդեն կարելի է հասկանալ, որ կարմիր եզրագծերով շրջանաձև նշանը արգելող նշանն է, իսկ ուղղանկյունաձև նշանը՝ առաջարկող (խորհուրդ տվող)։ Երկուսի վրա էլ բեռնատար է նշված։

Արգելողի դեպքում արգելվում է բեռնատարի մուտքը տվյալ ուղղությամբ, այսինքն՝ բեռնատարը դեպի ուղիղ չի կարող գնալ։ Իսկ առաջարկողի դեպքում առաջարկում է բեռնատարին երթևեկել դեպի աջ, սակայն պարտադիր չէ։ Ստացվեց, որ բացի ուղիղ երթևեկելուց, մնացած բոլոր ուղղությունները թույլատրելի են՝ բեռնատարը կարող է երթևեկել դեպի աջ, դեպի ձախ և հետադարձ։

Աղբյուր՝ ՀՀ կառավարության N 955-Ն որոշման Հավելված N 1՝ 3.4 «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» և բեռնատարների երթևեկության առաջարկվող ուղղության նշան

Հարցաշար՝ «A», «B», «C» կարգերի։ Հանդիպում է՝ Տոմս 32 (A, B, C)։