Քննական տոմս 15 · A, B, C
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 2.15«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում
✓ Մինչեւ 5 րոպե կամ ուղեւորի նստելու, իջնելու եւ (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն կանխամտածված ան…
- № 7.121Այս գծանշումն արգելում է
✓ երթևեկությունը դրանից ձախ կամ դրա վրայով։
- № 6.21Ո՞ր տրանսպորտային միջոցների երթեւեկությունն է թույլատրվում լուսացույցի տվյալ ազդանշանի դեպքում։
✓ Դեղին եւ կարմիր ավտոմոբիլների
- № 9.21Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի
✓ Վերջինը։
- № 4.59Ի՞նչ են ցույց տալիս տվյալ ճանապարհային նշանները։
✓ Նորոգման աշխատանքների պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է
- № 5.118Այս իրավիճակում ձախ շրջադարձ կատարելիս
✓ Մուտք գործելով խաչմերուկ՝ կզիջեք ճանապարհը մոտոցիկլի վարորդին և հետո կավարտեք մանևրը։
- № 1.98Նշեք այն հետագիծը (հետագծերը), որով թույլատրված է երթևեկությունը։
✓ Միայն A կամ C
- № 7.78Նշված վայրերից որտե՞ղ կարելի է կայանում կատարել։
✓ A կամ C
- № 1.13Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում մանեւրը։
✓ 1
- № 9.6Մանեւր կատարելիս նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի
✓ Նախօրոք՝ մինչեւ երթևեկության ուղղություն փոխելը։
- № 4.17Նշաններից ո՞րն է պարտադրում զիջել ճանապարհը հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին։
✓ 3
- № 4.113Թո՞ւյլատրվում է աջ շրջադարձ դեպի հողային ծածկույթով ճանապարհը։
✓ Այո
- № 8.41Թույլատրելի սահմաններում ի՞նչ առավելագույն արագություն պետք է ընտրի վարորդը։
✓ Այնպիսի արագություն, որ ապահովի տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը
- № 5.15Խաչմերուկը երկրորդը կանցնի
✓ Կապույտ ավտոմոբիլը։
- № 6.66Ո՞ր ճանապարհային նշանները չեն գործում, երբ դրանց պահանջները հակասում են լուսացույցի ազդանշաններին:
✓ Առավելության նշանները
- № 7.21Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթեւեկել երթեւեկելի մասի աջ գոտիով։
✓ Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին
- № 1.55Պարտավոր ենք արդյո՞ք այս իրավիճակում զիջել հանդիպակաց գոտուց մոտեցող ավտոմոբիլի վարորդին:
✓ Այո
- № 3.20Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
✓ Առանց տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացնող մարմնի թույլտվության՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարված են փոփոխություններ (վերասարքավորումներ)։
- № 3.32Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
✓ Թեթեւ մարդատար ավտոմոբիլի կցորդի դողերի պաշտպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պակաս է 1,6 մմ-ից։
- № 10.47Ինչպե՞ս դադարեցնել արյունահոսությունը երակների և ոչ խոշոր զարկերակների վնասվածքի դեպքում:
✓ Դնել ճնշող վիրակապ վնասվածքի տեղում