Քննական տոմս 75 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 2.85<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` թույլատրվո՞ւմ է «D1» ենթակարգի վարորդական վկայականով վարել 15 նստատեղով ավտոբուս՝ կցորդված 800կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդով։
✓ Չի թույլատրվում
- № 5.174Ի՞նչ ուղղությամբ է թույլատրվում տրամվայի երթևեկությունը, եթե կարգավորողի աջ ձեռքը պարզված է առաջ, իսկ տրամվայը մոտենում է նրա ձախ կողմից։
✓ Թույլատրվում է երթևեկել միայն դեպի ձախ
- № 8.76Ո՞ր ուղղությամբ կարող է երթևեկել զբոսաշրջային ավտոբուսի վարորդը այս իրադրությունում:
✓ Բոլոր ուղղություններով
- № 6.149Այս նշանով կահավորված ճանապարհներին միջմարզային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթևեկելու ոչ ավելի քան
✓ 60կմ/ժ արագությամբ
- № 5.145Ավտոբուսի վարորդը ձախ շրջադարձ է կատարում և մուտք գործում նույն ուղղությամբ երկու գոտի ունեցող ճանապարհ։ Ո՞ր գոտին նա իրավունք ունի զբաղեցնել շրջադարձն ավարտելիս։
✓ Ցանկացած գոտի՝ բացառությամբ հանդիպակաց երթևեկության կողմի գոտու
- № 5.179Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս ավտոբուսի վարորդը պետք է
✓ կատարի նշված երկու պահանջները։
- № 7.127Թույլատրվու՞մ է էլեկտրական շարժիչով ավտոբուսի վարորդին կայանել այս նշանով կահավորված կայանատեղիում, եթե ավտոբուսը միացված չէ լիցքավորման սարքին։
✓ Չի թույլատրվում
- № 2.76<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ճանապարհային երթևեկություն է համարվում
✓ տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և(կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգը։
- № 4.175Ո՞ր նշանն է չեղարկում <<Առավելագույն արագության սահմանափակումով գոտի>> նշանի պահանջը։
✓ <<Առավելագույն արագության սահմանափակումով գոտու վերջ>> նշանը
- № 1.128Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին երթևեկել այս նշանով նշված գոտիով, եթե այդ գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է գծանշման հոծ գծով։
✓ Թույլատրվում է, եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է
- № 1.137Ավտոբուսի վարորդը տեսնում է այս նշանը նախքան կամուրջ հասնելը։ Ավտոբուսի փաստացի զանգվածը 12 տոննա է։ Կարո՞ղ է նա անցնել կամուրջը։
✓ Ոչ
- № 1.156Ի՞նչ է ցույց տալիս հոծ և ընդհատվող գծերի համակցությունը։
✓ Հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքների մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ
- № 5.150Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը, եթե ճանապարհին առկա է թափառքի գոտի։
✓ Պետք է ընթանա այդ գոտիով և վերադասավորվի հարևան գոտի՝ զիջելով այդ ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին
- № 6.154Այս նշանների դեպքում ո՞ր տրանսպորտային միջոցին է արգելվում աջ շրջադարձը։
✓ Բոլոր ավտոբուսներին
- № 7.133Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը ճանապարհի աջ կողմում՝ մայթի վրա։
✓ Արգելվում է
- № 9.113Ի՞նչ է արգելվում անհետաձգելի ծառայողական առաջադրանք կատարող և կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի վարորդին։
✓ Մանևր կատարելուց առաջ շրջադարձի համապատասխան լուսային ցուցիչով ազդանշան չտալ
- № 5.137Ավտոբուսի վարորդն ունի՞ առավելություն հեծանվորդի նկատմամբ խաչմերուկներից դուրս հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող հատման վրա։
✓ Այո՛, ունի։
- № 3.31Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
✓ Չեն աշխատում ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը։
- № 3.38Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ Դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը կազմում է 1.6 մմ։
- № 10.39Ի՞նչ օպտիմալ դիրք պետք է ապահովել գիտակցությունը չկորցրած տուժածին` ողնաշարի վնասվածքի կասկածի դեպքում։
✓ Տուժածին պառկեցնել մեջքի վրա` կոշտ, հարթ մակերեսի վրա, առանց անհրաժեշտության չտեղաշարժել, դիրքը չփոխել: