Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 74 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 74-ը մարզիչում
  1. № 4.190Ի՞նչ է ցույց տալիս վարորդներին լուսացույցի հիմնական կանաչ ազդանշանի սև ուրվագծային սլաքը (սլաքները)։

    ✓ Թույլատրված երթևեկության այն ուղղությունները, որոնք նախատեսված չեն լրացուցիչ սեկցիայի ազդանշանով

  2. № 1.111Ո՞ր նշաններն են բնակավայրից դուրս կրկնվում։

    ✓ 1 և 5

  3. № 9.158Այս նշանի առկայության դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները օրվա լուսավոր ժամերին պարտավոր են միացնել

    ✓ լապտերների մոտակա լույսերը։

  4. № 4.192Ո՞ր տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել <<T>>-աձև դասավորված միագույն, լուսնասպիտակ չորս կլոր ազդանշաններ ունեցող լուսացույցը։

    ✓ Տրամվայների, ինչպես նաև առանձնացված գոտիով երթևեկող ընդհանուր օգտագործման այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար

  5. № 4.193Ո՞ր նշանների ազդեցությունն են տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։

    ✓ Միայն 1,2,3,5 նշանների

  6. № 7.151Պարտավո՞ր են արդյոք տրանսպորտային միջոցների վարորդները բնակավայրում ճանապարհը զիջել կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունը սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։

    ✓ Այո

  7. № 8.99Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել բեռնատար ավտոմոբիլին։

    ✓ Պարտավոր չէ

  8. № 1.141Թույլատրվու՞մ է բնակելի գոտիներում տրանսպորտային միջոցների ուսումնական վարումը։

    ✓ Արգելվում է

  9. № 8.72Ճի՞շտ է այն պնդումը, որ երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսների սրահում մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:

    ✓ Այո՛, ճիշտ է։

  10. № 6.123Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսին բնակավայրերում։

    ✓ 60կմ/ժ

  11. № 9.121Ավտոբուսի վարորդին վազանց կատարելն արգելվում է, եթե վազանցվող տրանսպորտային միջոցները

    ✓ կապույտ և կարմիր գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում տրանսպորտային միջոցներ են կամ ուղեկցվում են այդպիսի տրանսպորտային միջոց…

  12. № 4.199Ի՞նչ ուղղությամբ կարող է երթևեկել ավտոբուսի վարորդն այս իրավիճակում։

    ✓ Ոչ մի ուղղությամբ

  13. № 7.159Այս նշանի առկայության դեպքում կանգառը թույլատրվում է

    ✓ ավտոբուսներին և (կամ) տրոլեյբուսներին։

  14. № 9.115Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը երթևեկությունը սկսելուց առաջ տալ շրջադարձի համապատասխան լուսային ցուցիչով ազդանշան, եթե տվյալ պահին ճանապարհին այլ տրանսպորտային միջոցներ չկան։

    ✓ Պարտավոր է

  15. № 4.194Այս նշանի առկայության դեպքում ինչ առավելագույն արագությամբ երթևեկելու իրավունք ունեն միջմարզային ավտոբուսների վարորդները։

    ✓ 90կմ/ժ

  16. № 4.165Ի՞նչ են մտցնում կամ վերացնում հատուկ թելադրանքի նշանները։

    ✓ Երթևեկության որոշակի ռեժիմներ

  17. № 5.177Առանձնացված գոտիով երթևեկող Երթուղային ավտոբուսի վարորդը ո՞ր ուղղությամբ կարող է երթևեկել այս իրադրությունում։

    ✓ Միայն ուղիղ

  18. № 3.62Ավտոմայրուղով երթևեկող ավտոբուսի վրա առաջացել է տեխնիկական անսարքություն, որի պատճառով այն չի կարող գերազանցել 40կմ/ժ-ից ավելի արագություն։ Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ ավտոբուսին շարունակել երթևեկությունն այդ արագությամբ մինչև մոտակա կայանատեղի կամ վերանորագման վայր հասնելը։

    ✓ Չի թույլատրվում

  19. № 3.78Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը։

  20. № 10.10Ի՞նչ է պետք անել, եթե հնարավոր չէ ապահովել դեպքի վայրի անվտանգությունը։

    ✓ Չմոտենալ, անմիջապես ահազանգել եւ չթողնել կողմնակի մարդկանց մոտենալ դեպքի վայր