Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 35 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 35-ը մարզիչում
  1. № 9.2Կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

    ✓ զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։

  2. № 2.61«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բաժանարար գոտի է համարվում

    ✓ ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարրը, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիո…

  3. № 1.1Նշաններից ո՞րն է կոչվում «Արգելքի շրջանցումը ձախից»։

    ✓ 3

  4. № 7.34«Կանգ-գծից» կամ «Երթեւեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանից ի՞նչ հեռավարության վրա պետք է կանգնեցվի տրանսպորտային միջոցը՝ մոտեցող գնացքին ճանապարհը զիջելու համար։

    ✓ Անմիջապես «Կանգ-գծի» եւ (կամ) նշանի մոտ

  5. № 5.42Խաչմերուկը վերջինը կանցնի

    ✓ Կանաչ ավտոմոբիլը։

  6. № 6.72Ո՞ր դեպքում կարող եք խաչմերուկն անցնել առանց ճանապարհը զիջելու՝ երթևեկության այլ մասնակցին։

    ✓ Ուղիղ անցնելու դեպքում

  7. № 1.62Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները հատվում են, իսկ անցման հերթականությունը կանոններով սահմանված չէ, ճանապարհը պետք է զիջի այն վարորդը

    ✓ Որին տրանսպորտային միջոցը մոտենում է աջից։

  8. № 4.85Այս ճանապարհային նշանը ցույց է տալիս

    ✓ Վթարային ելքի գտնվելու վայրը և հեռավորությունը դրանից։

  9. № 8.24Թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում։

    ✓ Արգելվում է

  10. № 4.56Ո՞ր ճանապարհային նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։

    ✓ Միայն չորրորդը

  11. № 5.33Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝

    ✓ Հեծանիվը, ավտոբուսը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը։

  12. № 2.24«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կարգավորող է համարվում

    ✓ Ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձը։

  13. № 6.2Վարորդներից ո՞վ իրավունք ունի երթեւեկել ուղիղ։

    ✓ Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը

  14. № 7.112Ընդհատվող գծանշման գծիկների մեծացումը հայտնում է

    ✓ Որ այդ գծանշումը շուտով հոծ է դառնալու։

  15. № 4.11Այս ճանապարհային նշանը

    ✓ Թույլատրում է երթեւեկել միայն նշված կամ ավելի բարձր արագությամբ։

  16. № 1.42Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել հետադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։

    ✓ Բեռնատար ավտոմոբիլին

  17. № 9.100Այս իրադրությունում

    ✓ Պետք է զիջեք ճանապարհը ձախից մոտեցող վարորդին:

  18. № 3.39Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Չեն աշխատում սրահի ներքին լուսավորության սարքերը։

  19. № 3.33Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Թեթև մարդատար ավտոմոբիլի բազայի վրա պատրաստված ավտոբուսի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը 15 աստիճան է։

  20. № 10.5Ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին ցնցումային նոպայի դեպքում։

    ✓ Ձեռք չտալ, թողնել, որ ցնցումներն ավարտվեն