Շահագործումն արգելող անսարքություններ · № 3.33 (D, T)
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
- ✓Թեթև մարդատար ավտոմոբիլի բազայի վրա պատրաստված ավտոբուսի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը 15 աստիճան է։ Ճիշտ պատասխան
- 2Ավտոբուսի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը 15 աստիճան է։
- 3Երկու դեպքում էլ։
Ճիշտ պատասխանը՝ Թեթև մարդատար ավտոմոբիլի բազայի վրա պատրաստված ավտոբուսի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը 15 աստիճան է։
Բացատրություն
Թեթև մարդատար ավտոմոբիլների և դրանց բազայի վրա պատրաստված ավտոբուսների ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը չպետք է գերազանցի 10 աստիճանը։ 15 աստիճանի դեպքում շահագործումն արգելվում է։