Քննական տոմս 25 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 5.114Այս իրադրությունում ճանապարհը պետք է զիջեք
✓ Թեթև մարդատարի և տրամվայի վարորդներին։
- № 1.9Դուք երթեւեկում եք երեք գոտի ունեցող երկկողմ երթեւեկությամբ ճանապարհով։ Ո՞ր դեպքում է թույլատրվում մուտք գործել միջին գոտի։
✓ Թվարկած բոլոր դեպքերում
- № 5.71Այս իրավիճակում ձախ շրջադարձ կատարելիս պարտավոր ենք զիջել ճանապարհը
✓ Ոչ ոքի։
- № 4.131Ո՞ր հետագծով կարող եք շարունակել երթևեկությունը։
✓ Միայն A
- № 1.50Տվյալ իրավիճակում ուղիղ երթևեկելու դեպքում թույլատրվում է
✓ Նշված երկու դեպքերն էլ թույլատրելի են։
- № 6.89Այս իրավիճակում մուտք գործել դարձափոխային երթևեկության գոտի
✓ Թույլատրվում է։
- № 2.21«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ
✓ Տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը եւ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը կամ ՀՀ տարածքում նաև դրանց թվային տարբերակները:
- № 1.67Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձը։
✓ A կամ C
- № 7.64Թույլատրվո՞ւմ է կայանումն այս իրավիճակում։
✓ Ոչ
- № 4.88Որտե՞ղ է անհրաժեշտ կանգ առնել նշանի պահանջը կատարելու համար։
✓ Երթևեկելի մասերի հատումից առաջ (C)
- № 7.33Բնակավայրերում, յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթեւեկելի գոտի ունեցող եւ մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհների ձախ կողմում կանգառն ու կայանումը
✓ Թույլատրվում է։
- № 9.32Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել
✓ Միայն անբավարար տեսանելիության պայմաններում։
- № 8.47Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում ավտոբուսի երթևեկությունն այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում։
✓ 90 կմ/ժ։
- № 9.33Հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի։
✓ 150 մ-ից ոչ պակաս
- № 6.21Երթեւեկությունը թույլատրվում է
✓ Մոտոցիկլին։
- № 5.73Ճանապարհը պետք է զիջել
✓ Ոչ ոքի։
- № 4.32Նշաններից ո՞րն է ցույց տալիս վազանցի արգելման գոտու վերջը։
✓ 1
- № 3.23Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
✓ Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը։
- № 3.54Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
✓ Երկու դեպքերում էլ։
- № 10.1Գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է
✓ Պառկեցնել նրան` գլուխն ու իրանը բարձրացնելով, ապահովել կիսապառկած դիրք։