Շահագործումն արգելող անսարքություններ · № 3.35 (A, B, C) · № 3.23 (D, T)
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
- ✓Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը։ Ճիշտ պատասխան
- 2Հովացման համակարգը չի ապահովում շարժիչի աշխատանքի կայուն ջերմային ռեժիմը։
- 3Երկու դեպքում էլ։
Ճիշտ պատասխանը՝ Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը։
Բացատրություն
Ձայնային ազդանշանի (սիգնալի) անսարքության դեպքում վարորդը չի կարող կանխել վթարը կամ վրաերթը, ուստի շահագործումն արգելվում է։