Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 17 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 17-ը մարզիչում
  1. № 4.79Ո՞ր հետագծով է թույլատրվում հետադարձ կատարել։

    ✓ Միայն A

  2. № 9.51Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում ավտոբուսի վարորդին տալ նախազգուշացնող ազդանշան։

    ✓ «Վտանգավոր շրջադարձ» նշանով նշված ճանապարհատվածի կորացումից առաջ։

  3. № 9.4Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի՝

    ✓ Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։

  4. № 4.50Ի՞նչ են ցույց տալիս հետևյալ ճանապարհային նշանները։

    ✓ Նշանից 150-300մ հետո աջ կողմից կա ճանապարհի նեղացում, որի երկարությունը 100մ է

  5. № 1.98Մերձակա տարածք մուտք գործելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի

    ✓ Հեծանվորդներին և չստեղծի խոչընդոտ հետիոտների համար։

  6. № 1.61Ո՞ր հետագծով է թույլատրված ձախ շրջադարձը

    ✓ Միայն B

  7. № 6.40Տվյալ իրավիճակում ո՞ր տրանսպորտային միջոցներն ունեն երթեւեկությունը շարունակելու իրավունք։

    ✓ Պարեկային ավտոմոբիլը` բոլոր ուղղություններով, ավտոբուսը` միայն աջ

  8. № 1.24Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։

    ✓ Ավտոմոբիլի վարորդը

  9. № 7.74Նշված իրավիճակում թույլատրվու՞մ է արդյոք կանգառ կատարել ուղևոր նստեցնելու նպատակով։

    ✓ Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդին

  10. № 7.93Այս գծանշմամբ վազանցը

    ✓ Թույլատրվում է։

  11. № 5.12Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։

    ✓ Ավտոմոբիլի վարորդը

  12. № 8.11Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոմոբիլում։

    ✓ Թույլատրվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլում

  13. № 4.124Ո՞րտեղից են սկսում գործել բնակավայրում երթևեկության կարգը սահմանող պահանջները։

    ✓ Սպիտակ հիմնագույնով «Բնակավայրի սկիզբ» նշանից հետո

  14. № 2.39«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D» կարգի և «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել այն անձանց, ովքեր ունեն`

    ✓ «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 21 տարին։

  15. № 6.50Ո՞ր վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք։

    ✓ Թեթև մարդատարի վարորդը

  16. № 5.21Խաչմերուկը երկրորդը կանցնի

    ✓ Կապույտ ավտոմոբիլը։

  17. № 5.3Խաչմերուկը վերջինը կանցնի

    ✓ Կապույտ ավտոմոբիլը։

  18. № 3.14Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Անսարք է քարշակի քարշակցման հարմարանքը։

  19. № 3.38Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը կազմում է 1.6 մմ։

  20. № 10.24Անգիտակից վիճակում գտնվող տուժածին հայտնաբերելուց հետո առաջին հերթին պետք է

    ✓ Բացել շնչուղիները եւ ստուգել շնչառությունը։