Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Օրենք և հիմնական հասկացություններ · № 2.39 (D, T)

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D» կարգի և «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել այն անձանց, ովքեր ունեն`

  1. ✓
    «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 21 տարին։ Ճիշտ պատասխան
  2. 2
    «B» կարգի կամ «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 18 տարին։
  3. 3
    «AB» կարգերի կամ «A1», «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 18 տարին։
  4. 4
    «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 20 տարին։

Ճիշտ պատասխանը՝ «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 21 տարին։

Բացատրություն

«D» կարգի և «D1» ենթակարգի (ուղևորատար ավտոբուսներ) վարորդական վկայական տրվում է 21 տարին լրացած այն անձանց, ովքեր ունեն «B» կամ «C» կարգի առնվազն 3 տարվա վարորդական ստաժ։

Հարցաշար՝ «D», «T» կարգերի։ Հանդիպում է՝ Տոմս 17 (D, T)։