Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 6 · A, B, C

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 6-ը մարզիչում
  1. № 1.52Եթե մտադիր եք կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։

    ✓ Ոչ մեկին

  2. № 4.87Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը կարող է երթևեկությունը շարունակել ուղիղ այս խաչմերուկում։

    ✓ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդը

  3. № 2.60Շրջադարձ է համարվում

    ✓ Տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևրը։

  4. № 7.88Ո՞ր վարորդն է խախտել կայանման կանոնները:

    ✓ Թեթև մարդատարի վարորդը

  5. № 5.37Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։

    ✓ Մոտոցիկլի վարորդը

  6. № 4.168Ո՞ր դեպքում է տեղեկացվում երկու և ավելի ուղիներով երկաթուղային գծանցի մասին։

    ✓ Միայն C

  7. № 6.46Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել երթեւեկությունը։

    ✓ Դեպի աջ` առաջին անցումով

  8. № 6.5Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝

    ✓ Թեթեւ մարդատար ավտոմոբիլը, տրամվայը եւ ավտոբուսը։

  9. № 1.54Եթե մտադիր եք կատարել աջ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։

    ✓ Ոչ մեկին

  10. № 5.14Տրանսպորտային միջոցները ի՞նչ հերթականությամբ կանցնեն խաչմերուկը։

    ✓ Մոտոցիկլը, ավտոմոբիլը, տրամվայը

  11. № 1.43Դուք շարունակում եք երթեւեկությունն ուղիղ։ Ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։

    ✓ Երկու տրանսպորտային միջոցներին

  12. № 9.57Խաչմերուկը համարվում է կարգավորվող, եթե երթեւեկության հերթականությունը որոշվում է

    ✓ Երկու դեպքում էլ։

  13. № 4.27Նշաններից ո՞րն է ցույց տալիս 50 կմ/ժ առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջը։

    ✓ 2

  14. № 7.51Ինչպե՞ս պետք է վարվի թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը, եթե ավտոբուսի վարորդը սկսել է արգելակել։

    ✓ Դանդաղեցնի ընթացքը, անհրաժեշտության դեպքում կանգնի եւ շարունակի երթեւեկությունը` համոզվելով, որ անցումում հետիոտներ չկան

  15. № 9.103Պարտավոր եք արդյո՞ք նշված իրադրությունում տալ ազդանշան լուսային ցուցիչով։

    ✓ Այո

  16. № 5.44Ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝

    ✓ Կարմիրը, կապույտը, կանաչը։

  17. № 8.38Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրված երթևեկությունը 3,5 տոննայից ոչ ավել թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատարի վարորդին տվյալ նշանների ազդման գոտում։

    ✓ Ոչ ավել, քան 90 կմ/ժ

  18. № 3.36Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Առկա են ղեկային կառավարման դետալների ու հանգույցների՝ կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր։

  19. № 3.54Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

    ✓ Եթե տրանսպորտային միջոցի նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր։

  20. № 10.15Անգիտակից վիճակում գտնվող եւ շնչառություն ունեցող տուժածին պետք է

    ✓ Շրջել կողքի եւ գլուխը հետ տանել։