Կանգառ, կայանում և գծանշում · № 7.51 (A, B, C)
Ինչպե՞ս պետք է վարվի թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը, եթե ավտոբուսի վարորդը սկսել է արգելակել։
- 1Շարունակի երթեւեկությունը
- ✓Դանդաղեցնի ընթացքը, անհրաժեշտության դեպքում կանգնի եւ շարունակի երթեւեկությունը` համոզվելով, որ անցումում հետիոտներ չկան Ճիշտ պատասխան
- 3Կանգ առնի եւ շարունակի երթեւեկությունը միայն այն դեպքում, երբ ավտոբուսը կվերսկսի երթեւեկությունը
Ճիշտ պատասխանը՝ Դանդաղեցնի ընթացքը, անհրաժեշտության դեպքում կանգնի եւ շարունակի երթեւեկությունը` համոզվելով, որ անցումում հետիոտներ չկան
Բացատրություն
Հետիոտնային անցմանը մոտեցող ավտոբուսի արգելակման դեպքում վարորդը պետք է դանդաղեցնի ընթացքը, անհրաժեշտության դեպքում կանգնի և համոզվի հետիոտների բացակայության մեջ։