Քննական տոմս 42 · A, B, C
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 4.66Ի՞նչ են ցույց տալիս հետեւյալ ճանապարհային նշանները։
✓ Առաջարկվում է ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկել 50 կմ/ժ արագությամբ
- № 9.14Տրանսպորտային միջոցների վրա ի՞նչ նպատակով են տեղադրված նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկներ։
✓ Երթեւեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար
- № 2.17«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտներին են հավասարեցվում
✓ Թվարկած բոլոր անձինք։
- № 7.19Որտե՞ղ է գծվում կանգառը եւ կայանումն արգելող տեղերը նշող դեղին հոծ գիծը։
✓ Երթեւեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերեսին
- № 5.102Աջ շրջադարձի ժամանակ պարտավոր եք ճանապարհը զիջել
✓ Հետիոտներին և հեծանվորդներին։
- № 4.55Ի՞նչ են ցույց տալիս հետևյալ ճանապարհային նշանները։
✓ Նշանից 150-300մ հետո աջ կողմից կա ճանապարհի նեղացում, որի երկարությունը 100մ է
- № 6.71Պարտավոր ենք արդյո՞ք այս իրավիճակում զիջել բեռնատարի վարորդին։
✓ Այո
- № 5.69Այս իրավիճակում հետիոտներին խոչընդոտ չստեղծել
✓ պարտավոր ենք։
- № 1.36Տվյալ իրադրությունում սպիտակ թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը
✓ Ճանապարհը պետք է զիջի երթուղային ավտոբուսին, որը սկսում է երթեւեկությունը նշված կանգառի կետից։
- № 1.128Պարտավո՞ր եք արդյոք միացնել աջ շրջադարձի ցուցիչն այս խաչմերուկում։
✓ Այո
- № 1.142Այս վերելքի ուղղությամբ շարժվելիս հետադարձը
✓ Թույլատրվում է, եթե ապահովված է 100 մետր տեսանելիությունը՝ երկու կողմից։
- № 4.57Ի՞նչ են ցույց տալիս նշված ճանապարհային նշանները։
✓ Կանգառն արգելված է շաբաթ-կիրակի եւ տոն օրերին
- № 8.35Կահավորված թափքում մարդկանց փոխադրելու դեպքում բեռնատար ավտոմոբիլի վարորդը պարտավոր է երթեւեկել ոչ ավել, քան
✓ 60կմ/ժ արագությամբ։
- № 2.56Զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցներին նշանակում է, որ
✓ Վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի երթևեկությունը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժմ…
- № 9.19Սեւ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝
✓ Երկրորդը։
- № 7.120Այս գծանշումը
✓ Ցույց է տալիս արհեստական անհարթությունը։
- № 4.48Ո՞ր տրանսպորտային միջոցի երթեւեկությունն է արգելում այս ճանապարհային նշանը։
✓ Մեխանիկական տրանսպորտային միջոցների
- № 3.13Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
✓ Երկու դեպքում էլ։
- № 3.54Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
✓ Եթե տրանսպորտային միջոցի նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր։
- № 10.39Ի՞նչ օպտիմալ դիրք պետք է ապահովել գիտակցությունը չկորցրած տուժածին` ողնաշարի վնասվածքի կասկածի դեպքում։
✓ Տուժածին պառկեցնել մեջքի վրա` կոշտ, հարթ մակերեսի վրա, առանց անհրաժեշտության չտեղաշարժել, դիրքը չփոխել: