Օրենք և հիմնական հասկացություններ · № 2.17 (A, B, C)
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտներին են հավասարեցվում
- 1Առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվող հաշմանդամները։
- 2Բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձինք։
- ✓Թվարկած բոլոր անձինք։ Ճիշտ պատասխան
Ճիշտ պատասխանը՝ Թվարկած բոլոր անձինք։
Բացատրություն
Հետիոտներին են հավասարեցվում անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամները, ինչպես նաև հեծանիվ, մոպեդ, մանկասայլակ կամ սահնակ տանող (քաշող կամ հրող) անձինք։