Քննական տոմս 8 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 5.133Խաչմերուկում ո՞ր ճանապարհն է համարվում գլխավոր։
✓ Կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհը հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ
- № 2.31«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ազգային վարորդական վկայականը տրվում է
✓ 10 տարի ժամկետով։
- № 4.100Նշանները տեղեկացնում են այն մասին, որ
✓ 150մ-ից հետո առկա է չկարգավորվող հետիոտնային անցում։
- № 5.88Աջ շրջադարձն այս իրավիճակում կատարում ենք՝
✓ առաջինն անցնելով խաչմերուկը։
- № 4.89Ո՞ր նշանն է արագությունը սահմանափակում։
✓ միայն 2-ը
- № 7.94Այս ուղղաձիգ գծանշմամբ
✓ Ճանապարհային կառույցների միայն այն տարրեը, որոնք վտանգ են ներկայացնում վարորդների համար։
- № 6.25Այս լուսացույցի կարմիր ազդանշանի դեպքում երթեւեկությունն արգելվում է
✓ Այն գոտիով, որի վերեւում տեղակայված է։
- № 9.19Տալի՞ս է արդյոք երթեւեկության առավելություն տրանսպորտային միջոցի վրա միացված դեղին գույնի (նարնջագույն) առկայծող փարոսիկը։
✓ Չի տալիս
- № 9.21Կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորված տրանսպորտային միջոցի վարորդը երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունի, եթե
✓ Միացրել է կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։
- № 7.8Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանել տվյալ ճանապարհային նշանի ազդեցության գոտում։
✓ Այն տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են հաշմանդամները, եւ միացված հաշվիչով տաքսիներին
- № 4.29Թույլատրվու՞մ է արդյոք ուղեւորներ նստեցնելու համար կանգ առնել այս նշանով նշված գոտու վրա։
✓ Թույլատրվում է, եթե այդ գոտին գտնվում է երթեւեկելի մասի աջ եզրի մոտ եւ մնացած երթեւեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով
- № 6.83Ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է
✓ Նկարում նշված գոտուց։
- № 5.121Ձախ շրջադարձ կատարելիս պետք է զիջել
✓ Բեռնատարի վարորդին։
- № 2.50Ո՞ր նկարում ճանապարհն ունի բաժանարար գոտի։
✓ Երկու նկարներում էլ
- № 1.16Ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթեւեկությունը։
✓ Ուղիղ, դեպի ձախ եւ հետադարձ
- № 8.3Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է
✓ ոչ ավել, քան 60կմ/ժ արագությամբ։
- № 1.45Եթե մտադիր եք կատարել աջ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։
✓ Ոչ մեկին
- № 3.50Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
✓ Եթե կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիների ժապավենի վրա առկա են տեսանելի պատռվածքներ։
- № 3.29Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ Դողերն ունեն անվադողի հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ։
- № 10.25Վերջույթներում արյան շրջանառությունը ստուգելու համար վիրակապից ներքեւ սեղմում եւ բաց եք թողնում տուժածի վնասված վերջույթի եղունգը։ Արյան շրջանառությունը վերջույթում խանգարված է, եթե
✓ Եղունգը դժվարությամբ է կրկին վարդագույն դառնում։