Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 72 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 72-ը մարզիչում
  1. № 6.114Միևնույն ուղղությամբ երեք գոտի ունեցող ճանապարհին ո՞ր գոտիներով է թույլատրվում երթևեկել ուղևորների կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսներին։

    ✓ Միայն առաջին և երկրորդ գոտինելով

  2. № 7.129Թույլատրվու՞մ է արտաքին լիցքավորման հնարավորություն չունեցող հիբրիդային ավտոմոբիլի վարորդին կայանել այս նշանի ազդեցության տարածքում:

    ✓ Ոչ, նման կայանատեղին նախատեսված է միայն արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվող ավտոմոբիլների համար:

  3. № 7.134Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը երթևեկելի մասի ձախ կողմում՝ բնակավայրից դուրս գտնվող այն ճանապարհներին, որոնք ունեն յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի։

    ✓ Արգելվում է

  4. № 8.88Այս նշաններից որ՞ն իր ազդեցությունը չի տարածում I և II խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց կողմից ղեկավարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա։

    ✓ 1 և 5

  5. № 6.116Արագություն ընտրելիս ավտոբուսի վարորդին արգելվում է՝

    ✓ Գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված <<Արագության սահմանափակում >> ճանաչման նշանով նախատեսված արագությունը։

  6. № 9.111Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները պետք է միացված լինեն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք իրականացնում են՝

    ✓ 1 և 3 դեպքերում

  7. № 1.115Ո՞ր նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։

    ✓ 4

  8. № 8.62Թույլատրվու՞մ է քարշակող ավտոբուսով անցնել երկաթուղային գծանցով։

    ✓ Թույլատրվում է

  9. № 1.138Ավտոբուսի վարորդը դադարեցրել է երթևեկությունն այս նշանին հանդիպելիս։ Ե՞րբ է թույլատրվում շարունակել երթևեկությունը։

    ✓ Թույլտվություն ստանալուց հետո

  10. № 8.78Ավտոբուսով թեթև մարդատար ավտոմեքենա քարշակելիս թույլատրվում է երթևեկել ոչ ավելի քան

    ✓ 50կմ/ժ

  11. № 9.157Այս նշանի առկայության դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա պետք է օրվա լուսավոր ժամերին միացված լինեն

    ✓ նշվածներից ոչ մեկը։

  12. № 6.136Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կատարել վազանց ճանապարհի նեղացումներում։

    ✓ Արգելվում է

  13. № 5.148Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին շրջադարձից հետո անմիջապես մուտք գործել դարձափոխային երթևեկության գոտի, եթե այդ պահին լուսացույցի ազդանշանով երթևեկությունը տվյալ գոտիով թույլատրվում է։

    ✓ Չի թույլատրվում

  14. № 5.182Հետընթացն այս իրավիճակում

    ✓ թույլատրվում է։

  15. № 7.125Թույլատրվու՞մ է ներքին այրման շարժիչով աշխատող ավտոբուսի վարորդին կայանել այս նշանով կահավորված կայանատեղիում։

    ✓ Չի թույլատրվում

  16. № 6.103Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին միաժամանակ վազանցել մի քանի տրանսպորտային միջոցների։

    ✓ Թույլատրվում է, եթե մանևրն անվտանգ կլինի երթևեկության մյուս մասնակիցների համար

  17. № 8.102Թույլատրվու՞մ է 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսի վարորդին բնակավայրում նշված հետագծով վերադասավորվել երրորդ գոտի և կատարել կանգառ։

    ✓ Թույլատրվում է

  18. № 3.75Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ թեթև մարդատար ավտոմոբիլի բազայի վրա պատրաստված ավտոբուսի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը 15 աստիճան է։

  19. № 3.425 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Երկու դեպքում էլ։

  20. № 10.7Վթարի հետեւանքով հետիոտն ընկել է եւ վնասել ձեռքը։ Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում։ Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։

    ✓ Բարձրացնել տուժածի ձեռքը եւ տեղադրել ճնշող վիրակապ