Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 5 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 5-ը մարզիչում
  1. № 4.138Թույլատրվու՞մ է Ձեզ մուտք գործել այս նշանների ազդման գոտում գտնվող ձեր աշխատավայր։

    ✓ Թույլատրվում է` բոլոր օրերին

  2. № 4.57Հետեւյալ ճանապարհային նշանը ցույց է տալիս

    ✓ Հատվող ճանապարհին կազմակերպված է դարձափոխային երթեւեկություն։

  3. № 7.91Այս եռանկյունաձև գծանշումը տեղեկացնում է

    ✓ Ճանապարհը զիջելու տեղին մոտենալու մասին։

  4. № 8.38Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթևեկել քարշակող ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում։

    ✓ 50 կմ/ժ։

  5. № 9.56Պարտավո՞ր է վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը` բնակելի գոտում երթեւեկությունը սկսելուց առաջ։

    ✓ Պարտավոր է

  6. № 1.100Հետադարձ կատարել նշանից հետո թույլատրվում է

    ✓ Ոչ մի դեպքում։

  7. № 5.100Ձախ շրջադարձ կատարելիս պարտավոր եք ճանապարհը զիջել

    ✓ Միայն թեթև մարդատարի վարորդին։

  8. № 2.63«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարորդին են հավասարեցվում

    ✓ Ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը։

  9. № 4.68Տվյալ իրադրությունում նշանից 200 մ հեռավորության վրա վարորդն ունի՞ արդյոք հետադարձի իրավունք։

    ✓ Իրավունք ունի

  10. № 7.57Տվյալ նշանի ազդեցության գոտում ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կանգառ կատարել։

    ✓ Բոլորին արգելվում է

  11. № 5.124Տրամվային զիջել

    ✓ Պարտավոր ենք։

  12. № 6.65Ո՞ր ճանապարհային նշանները չեն գործում, երբ դրանց պահանջները հակասում են լուսացույցի ազդանշաններին:

    ✓ Առավելության նշանները

  13. № 9.29Ի՞նչ պետք է ձեռնարկի վարորդը հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցի լապտերների լույսից շլանալու դեպքում։

    ✓ Միացնի վթարային լուսային ազդանշանը և, չփոխելով երթևեկության գոտին, իջեցնի արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնի

  14. № 5.53Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝

    ✓ Ավտոբուսը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը՝ բեռնատար ավտոմոբիլի հետ միաժամանակ։

  15. № 7.5Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ դեպքում կանգ առնել՝ ուղեւոր իջեցնելու համար։

    ✓ Թույլատրվում է, եթե դա չի խոչընդոտի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթեւեկությանը

  16. № 6.68Մտադիր եք կատարել ձախ շրջադարձ: Ո՞ւմ եք պարտավոր զիջել ճանապարհը։

    ✓ Ավտոմոբիլի և տրամվայի վարորդներին

  17. № 1.89Այս իրավիճակում, վերադասավորվելով հարևան գոտի,

    ✓ Պարտավոր եք զիջել նշված գոտով ընթացող վարորդներին։

  18. № 3.45Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

    ✓ Երկու դեպքերում էլ։

  19. № 3.41Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Երկու դեպքում էլ։

  20. № 10.21Վթարի դեպքում ավտոմեքենայից տուժածին պետք է տեղափոխել, եթե

    ✓ Դեպքի վայրը վտանգավոր է, օրինակ` պայթյունի վտանգ կա։