Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 46 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 46-ը մարզիչում
  1. № 4.37Այս ճանապարհային նշաններից ո՞րը չի համարվում արգելող։

    ✓ 2

  2. № 8.1Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրվում է ոչ ավել, քան

    ✓ 60կմ/ժ արագությամբ։

  3. № 9.91Լուսային ցուցիչով տրված մանևրի մասին ազդանշանը պետք է դադարեցվի

    ✓ Անմիջապես մանևրից հետո։

  4. № 2.3«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D» կարգի եւ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել՝

    ✓ 21 տարին լրացած անձանց։

  5. № 7.26Ի՞նչ է նշանակում այս գծանշումը։

    ✓ Ցույց է տալիս երթեւեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում

  6. № 7.4Երկաթուղային գծանցներից ի՞նչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը։

    ✓ 25 մ

  7. № 9.66Օրվա լուսավոր ժամերին երեխաների կազմակերպված խմբեր տեղափոխելու ժամանակ պետք է միացված լինեն ավտոբուսի`

    ✓ Լապտերների մոտակա լույսերը։

  8. № 9.18Կապույտ եւ կարմիր գույների առկայծող փարոսիկներ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է

    ✓ Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված, ինչպես նաեւ դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար։

  9. № 4.81Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը կարող է երթևեկությունը շարունակել ուղիղ այս խաչմերուկում։

    ✓ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդը

  10. № 1.105Եթե երկու կողմից 100 մետր տեսանելիությունն ապահովված է, թույլատրվու՞մ է նշված հետագծով հետադարձ կատարել։

    ✓ Ոչ

  11. № 8.35Թույլատրվու՞մ է կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոբուսում։

    ✓ Արգելվում է։

  12. № 1.99Մերձակա տարածքից դուրս գալիս վարորդը պետք է ճանապարհը զիջի

    ✓ երթևեկող տրանսպորտային միջոցներին և չստեղծի խոչընդոտ հետիոտների համար։

  13. № 5.61Ո՞ւմ եք պարտավոր զիջել ճանապարհը տվյալ իրավիճակում։

    ✓ Ոչ մեկին

  14. № 1.30Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։

    ✓ Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը

  15. № 5.83Ձախ շրջադարձ կատարելիս վարորդն ո՞ւմ է պարտավոր զիջել։

    ✓ Ավտոբուսի վարորդին

  16. № 6.33Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում շրջադարձը։

    ✓ Ձախ նկարում

  17. № 4.150Ո՞ր նշաններն են թույլատրում հետադարձը։

    ✓ Բոլորը

  18. № 3.6Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Երկու դեպքում էլ։

  19. № 3.49Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

    ✓ Երկու դեպքերում էլ։

  20. № 10.43Որքա՞ն ժամանակ կարող է կապված մնալ արյունահոսությունը դադարեցնող լարանը:

    ✓ Տաք եղանակին՝ ոչ ավելի, քան 1 ժամ, իսկ ցուրտ եղանակին` ոչ ավելի, քան կես ժամ