Քննական տոմս 40 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 4.43Ո՞ր տրանսպորտային միջոցի երթեւեկությունն է արգելում այս ճանապարհային նշանը։
✓ Մեխանիկական տրանսպորտային միջոցների
- № 1.76Թույլատրվո՞ւմ է վարորդին այս իրավիճակում աջ շրջադարձ կատարել։
✓ Ոչ
- № 5.50Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։
✓ Ավտոբուսի վարորդը
- № 9.77Թույլատրվո՞ւմ է վազանցել բեռնատարին:
✓ Այո, եթե վազանցը մինչև խաչմերուկ կավարտվի
- № 1.110Թույլատրվո՞ւմ է անցնել կամուրջը, եթե դա չի խոչընդոտում մոտոցիկլի վարորդին։
✓ Այո
- № 4.126Այս նշանները պարտադրում են ձեր և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև պահպանել
✓ 70մ-ից ոչ պակաս հեռավորություն՝ 900մ երկարությամբ ճանապարհահատվածի վրա։
- № 4.48Ո՞ր նշանների ազդեցությունն է գործում միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթեւեկելի մասի ծածկույթը խոնավ է։
✓ Միայն C
- № 5.127Ուղիղ երթևեկելիս պետք է զիջել
✓ Թեթև մարդատարի վարորդին։
- № 7.113Նշված իրավիճակում ուղիղ երթևեկելն
✓ Թույլատրվում է՝ աջ գոտի վերադասավորվելով։
- № 7.48Թույլատրվու՞մ է շարունակել երթեւեկությունը սլաքով նշված ուղղությամբ։
✓ Թույլատրվում է՝ ուղեւորներ իջեցնելու նպատակով կանգառ կատարելու համար
- № 6.58Խաչմերուկն ուղիղ անցնելիս վարորդը
✓ Պետք է զիջի տրամվային։
- № 6.51Այս իրավիճակում ձախ շրջադարձ կատարելիս
✓ Խաչմերուկն առաջինը կանցնեմ։
- № 8.58Վարորդին արգելվում է բարձրացնել արագությունը,
✓ եթե, դա կխոչընդոտի իրեն վազանցող տրանսպորտային միջոցի վարորդին ավարտել վազանցը։
- № 2.30«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ծագում է
✓ Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից։
- № 8.8Թույլատրվու՞մ է միջքաղաքային ավտոբուսի վարորդին բնակավայրերից դուրս գերազանցել 70 կմ/ժ արագությունը։
✓ Թույլատրվում է, եթե չի գերազանցում 90 կմ/ժ արագությունը։
- № 7.92Այս ընդհատվող գծանշումները խաչմերուկի տարածքում ցույց են տալիս
✓ Երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում։
- № 9.81Ի՞նչ է ցույց տալիս ճանապարհային նշանը։
✓ 500 մետր հետո հանգստի վայր է
- № 3.29Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ Դողերն ունեն անվադողի հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ։
- № 3.425 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե
✓ Երկու դեպքում էլ։
- № 10.49Ինչպե՞ս է առաջին օգնություն իրականացվում վերջույթների կոտրվածքների դեպքում, եթե չկան շինաներ և այն պատրաստելու համար ձեռքի տակ եղած միջոցներ։
✓ Վերին վերջույթը արմնկային հոդում ծալված և գլխաշորի վրա հենած կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց` փափուկ կտոր դնելով դրանց միջև