Քննական տոմս 30 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 1.65Ո՞ր հետագծով է թույլատրված ձախ շրջադարձը։
✓ Միայն B
- № 9.46Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն արդյոք այդ ճանապարհը դարձնու՞մ է հատվողին հավասարազոր։
✓ Ոչ
- № 4.17Նշաններից ո՞րն է ցույց տալիս միակողմ երթեւեկության ճանապարհի հատվածը։
✓ 3
- № 1.97Պարտավո՞ր եք արդյոք միացնել աջ շրջադարձի ցուցիչն այս խաչմերուկում։
✓ Այո
- № 7.52Որտե՞ղ պետք է կանգ առնի վարորդը տվյալ իրավիճակում։
✓ «Կանգ-գիծ» գծանշման առջեւ
- № 2.45Ճանապարհի մաս հանդիսանում են արդյո՞ք մայթը կամ կողնակները։
✓ Այո
- № 5.35Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ
✓ Տրամվայը, ավտոմոբիլն ու ավտոբուսը միաժամանակ։
- № 6.90Նշված գոտուց ուղիղ երթևեկությունը
✓ Արգելվում է։
- № 7.84Նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում կանգառը։
✓ Բոլոր դեպքերում:
- № 5.46Կարմիր ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի
✓ Երկրորդը` կապույտի հետ միաժամանակ։
- № 5.120Զիջել ճանապարհը տրամվայի վարորդին
✓ Պարտավոր ենք։
- № 9.7Վերադասավորումից առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի
✓ Նախօրոք՝ մինչեւ մանեւրը սկսելը։
- № 6.88Ո՞ր ուղղությամբ վարորդը կարող է շարունակել երթևեկությունը այս իրավիճակում։
✓ Ձախ և հակառակ
- № 8.4Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը բնակավայրերում թույլատրվում է
✓ ոչ ավել, քան 60կմ/ժ արագությամբ։
- № 4.115Ո՞ր բակ է թույլատրվում մուտք գործել վարորդին։
✓ Աջ
- № 4.112Այս խաչմերուկում նշվածներից ո՞ր ուղղությամբ (ուղղություններով) կարող եք շարունակել երթևեկությունը։
✓ A և B
- № 4.128Այս նշանները նախազգուշացնում են, որ
✓ 150-300մ հեռավորությունից կլինի առանց ուղեփակոցի երկաթուղային գծանց։
- № 3.19Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
✓ Ավտոբուսում բացակայում է բժշկական դեղատուփը։
- № 3.22Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
✓ Երկու դեպքում էլ։
- № 10.31Որովայնի վնասվածքով տուժածին պետք է
✓ Պառկեցնել` ծնկները ծալած։