Քննական տոմս 28 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 7.62Թույլատրվու՞մ է ավտոբուսների կայանումը բնակելի գոտիներում եւ բակային տարածքներում։
✓ Թույլատրվում է` դրա համար նախատեսված տեղերում։
- № 6.64Ձախ շրջադարձը կատարելիս
✓ Պարտավոր եք զիջել տրամվայի վարորդին։
- № 8.37Այս նշանի առկայության դեպքում ի՞նչ առավելագույն արագությամբ երթևեկելու իրավունք ունեն միջքաղաքային ավտոբուսների վարորդները։
✓ 90 կմ/ժ։
- № 5.24Ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝
✓ Կապույտը՝ կանաչի հետ միաժամանակ, դեղինը։
- № 8.23Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկությունը ճկուն կցիչով քարշակելիս։
✓ 50կմ/ժ
- № 9.85Գլխավոր ճանապարհով աջ շրջադարձ կատարելիս ազդանշան տալը
✓ պարտադիր է։
- № 4.141Ո՞ր նշանն է ցույց տալիս հետադարձի համար գոտու երկարությունը։
✓ B
- № 4.25Ինչի՞ մասին են զգուշացնում այս նշանը եւ ցուցանակը։
✓ Նորոգման աշխատանքների կատարման պատճառով ճանապարհի կողնակ մուտք գործելը վտանգավոր է
- № 9.69Ինչպե՞ս պետք է գործել տվյալ իրադրությունում։
✓ Կանգ առնել եւ սպասել ուղեփակոցի բացմանը
- № 4.134Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձ կատարելը։
✓ Միայն B
- № 1.57Ո՞ր հետագծով է թույլատրվում հետադարձը վարորդին։
✓ Միայն B
- № 6.45Տվյալ իրադրությունում ավտոբուսի վարորդն ունի՞ ուղիղ երթևեկելու իրավունք։
✓ Ոչ։
- № 5.99Աջ շրջադարձի ժամանակ պարտավոր եք ճանապարհը զիջել
✓ Հետիոտներին և հեծանվորդներին։
- № 5.101Երբ վարորդը չի կարող որոշել ճանապարհի ծածկույթի առկայությունը (օրվա մութ ժամանակ, ցեխ, ձյուն և այլն), և բացակայում են առավելության նշանները, ապա
✓ Նա պետք է համարի, որ գտնվում է երկրորդական ճանապարհի վրա։
- № 7.59Ո՞ր տրանսպորտային միջոցների համար է առանձնացված «A» տառով գծանշված գոտին։
✓ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար
- № 2.47Քանի՞ խաչմերուկ կա այս նկարում։
✓ Մեկ
- № 1.101Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն
✓ Չի տալիս։
- № 3.61Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
✓ Եթե տրանսպորտային միջոցի նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր։
- № 3.13Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
✓ Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը։
- № 10.26Շաքարախտով հիվանդ ձեր ընկերն իրեն վատառողջ է զգում եւ չի հիշում, թե վերջին անգամ երբ է ինսուլին ընդունել։ Ի՞նչ է պետք անել այդ դեպքում առաջին հերթին։
✓ Տալ նրան շաքար կամ քաղցր հեղուկ