Քննական տոմս 2 · D, T
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 8.59Վարորդը պարտավոր է իջեցնել արագությունը
✓ բոլոր նշված դեպքերում
- № 5.123Երթևեկությունն ուղղիղ շարունակելու դեպքում տրամվային զիջել
✓ Պարտավոր չենք։
- № 4.22Նշաններից ո՞րն է ցույց տալիս «Հյուրանոց» կամ «Մոթել»։
✓ 3
- № 5.93Տրամվային զիջել
✓ Պարտավոր ենք։
- № 9.68Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել երկաթուղային գծանց տվյալ իրավիճակում։
✓ Արգելվում է
- № 4.20Նշվածներից ո՞րն է ցույց տալիս տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումն արգելող ճանապարհային նշանների ազդման գոտին։
✓ 4
- № 7.17Որտե՞ղ է գծվում կանգառը եւ կայանումն արգելող տեղերը նշող դեղին հոծ գիծը։
✓ Երթեւեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերեսին
- № 6.37Երթեւեկությունը թույլատրվում է
✓ Կարմիր ավտոմոբիլին` ուղիղ եւ դեպի աջ, կապտադեղինին` ուղիղ։
- № 4.75Ինչի՞ մասին է զգուշացնում հետևյալ ճանապարհային նշանը:
✓ Արգելվում է մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել
- № 1.79Տեսանելիության բացակայության պատճառով հետընթաց կատարելիս վարորդը պետք է
✓ Դիմի այլ անձանց օգնությանը։
- № 2.55Շրջադարձ է համարվում
✓ Տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևրը։
- № 2.60«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բեռնատար ավտոմոբիլը
✓ իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլն է։
- № 6.23Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի երթեւեկության առավելություն։
✓ Տրամվայի վարորդը
- № 5.44Ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝
✓ Կարմիրը, կապույտը, կանաչը։
- № 1.77Այս իրավիճակում կանգառ կատարելիս ո՞ր ազդանշանի լուսային ցուցիչը պետք է միացնի վարորդը։
✓ Ձախ
- № 9.49Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին շարունակել երթեւեկությունը լուսացույցի դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողի ձեռքը բարձրացնելու դեպքում։
✓ Թույլատրվում է, եթե վարորդը չի կարող կանգնել՝ առանց կտրուկ արգելակման
- № 7.82Նշվածներից ո՞ր վայրում է թույլատրվում կանգառ կատարել։
✓ Միայն A
- № 3.47Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
✓ Եթե անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված ղեկային կառավարման ուժեղարարը։
- № 3.55Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
✓ Երկու դեպքերում էլ։
- № 10.48Վթարի հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում որո՞նք են առաջին բուժօգնության նախնական քայլերը։
✓ Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքն առանց մաքրելու ծածկել ստերիլ թանզիֆե անձեռոցիկով` եզրերին ամրացնելով կպչուն սպեղանի կամ բինտով վիրակապել: