Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 15 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 15-ը մարզիչում
  1. № 1.60Թույլատրված է՞ հետադարձն այս վայրում։

    ✓ Թույլատրված է, եթե տեսանելիությունը 100 մետր և ավելի է

  2. № 5.34Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։

    ✓ Հեծանվորդը

  3. № 4.51Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում վարորդին երթեւեկել։

    ✓ Ուղիղ եւ հակառակ ուղղությամբ

  4. № 7.83Կանգառ կատարելը նշված վայրում

    ✓ Արգելվում է։

  5. № 6.11Այս լուսացույցն արգելում է երթևեկությունը՝

    ✓ Միայն դեպի ձախ։

  6. № 4.116Ո՞ր նշանի ազդեցությունն է տարածվում անմիջապես տեղակայման վայրից։

    ✓ Միայն A և B

  7. № 7.36Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմոբիլի կանգառն այս վայրում։

    ✓ Թույլատրվում է

  8. № 6.60Աջ շրջադարձ կատարելիս պարտավո՞ր եք զիջել ճանապարհը հանդիպակաց գոտուց մոտեցող վարորդին։

    ✓ Ոչ

  9. № 1.23Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։

    ✓ Ավտոմոբիլի վարորդը

  10. № 5.10Խաչմերուկը երկրորդը կանցնի

    ✓ Կարմիր ավտոմոբիլը։

  11. № 2.22«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ երթեւեկության գոտի է համարվում

    ✓ Երթեւեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների՝ մեկ շարքով երթեւեկության համար։

  12. № 9.36Ինչո՞վ պետք է ղեկավարվի վարորդը երկաթուղային գծանցին մոտենալիս։

    ✓ Բոլոր թվարկած պահանջներով

  13. № 4.136Ո՞ր նշաններն են ցույց տալիս այն հատվածը, որտեղ վարորդները պետք է զիջեն երթևեկելի մասը հատող հետիոտներին։

    ✓ Միայն B և C

  14. № 7.28Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ գծանշման առկայության դեպքում զբոսաշրջության երթուղով ընթացող ավտոբուսի վարորդին մուտք գործել «A» գծանշումով գոտի։

    ✓ Թույլատրվում է

  15. № 9.34Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերում, մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։

    ✓ 50 - 100մ

  16. № 5.115Այս իրավիճակում ձախ շրջադարձ կատարելիս

    ✓ Մուտք գործելով խաչմերուկ՝ կզիջեք ճանապարհը մոտոցիկլի վարորդին և հետո կավարտեք մանևրը։

  17. № 8.46Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային ավտոբուսների երթևեկությունն ավտոմայրուղիներով։

    ✓ 90 կմ/ժ։

  18. № 3.37Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Չի աշխատում կանգառ կատարելու պահանջի ազդանշանը։

  19. № 3.49Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

    ✓ Երկու դեպքերում էլ։

  20. № 10.7Վթարի հետեւանքով հետիոտն ընկել է եւ վնասել ձեռքը։ Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում։ Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։

    ✓ Բարձրացնել տուժածի ձեռքը եւ տեղադրել ճնշող վիրակապ