Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 10 · D, T

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 10-ը մարզիչում
  1. № 4.73Ստորև ներկայացվող ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ, առաջացել է խցանում՝ բացառությամբ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի

    ✓ 3

  2. № 2.56Հետադարձ է համարվում

    ✓ Տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևրը։

  3. № 8.15Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում։

    ✓ Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի խցիկում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում

  4. № 9.44Կառուցապատված տարածքներում, որտեղ մուտքն ու ելքը նշված են «Բնակելի գոտի» եւ «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով, չի արգելվում

    ✓ Հետիոտների տեղաշարժը՝ ճանապարհի երթեւեկելի մասով։

  5. № 9.61Վթարային լուսային ազդանշանը միացվում է

    ✓ Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։

  6. № 4.33Նշաններից ո՞րն է ցույց տալիս երթեւեկության ուղղությունները T-աձեւ խաչմերուկում։

    ✓ 2

  7. № 7.38Բնակավայրերից դուրս որտե՞ղ է թույլատրվում երկարատեւ հանգստի, գիշերակացի եւ այլ նպատակներով կայանելը։

    ✓ Կայանման համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս

  8. № 6.26Ի՞նչ նշանակություն ունի լուսացույցի կլոր կանաչ թարթող ազդանշանը։

    ✓ Թույլատրում է երթեւեկությունը եւ տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է եւ շուտով կմիանա արգելող ազդանշանը

  9. № 5.116Խաչմերուկն ուղիղ անցնելիս անհրաժեշտ է ճանապարհը զիջել

    ✓ Երկու վարորդներին։

  10. № 1.74Կայանատեղիից միաժամանակ երթևեկությունը սկսելու դեպքում պարտավո՞ր եք արդյոք զիջել ճանապարհը առջևում գտնվող վարորդին։

    ✓ Այո

  11. № 1.21Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։

    ✓ Ավտոբուսի վարորդը

  12. № 5.81Երկրորդ անցում ձախ շրջադարձ կատարելու դեպքում վարորդը

    ✓ Պետք է զիջի ավտոբուսի վարորդին։

  13. № 1.59Հետադարձն այս խաչմերուկում

    ✓ Թույլատրված է։

  14. № 5.52Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝

    ✓ Բեռնատար ավտոմոբիլը, դեղին ավտոբուսը, կանաչ ավտոբուսը։

  15. № 7.51Թվարկվածներից ո՞ր դեպքում կարող է ավտոբուսի վարորդն անցնել երկկողմ երթևեկության եռագոտի ճանապարհի մեջտեղի գոտի, որն օգտագործվում է երկու ուղղությամբ երթևեկության համար։

    ✓ Վերոնշյալ երկու դեպքում էլ։

  16. № 6.36Ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի

    ✓ Առաջինը։

  17. № 4.71Ի՞նչ է ցույց տալիս երթեւեկելի մասում արված գծանշումը։

    ✓ Դարձափոխային երթեւեկության գոտու սահմանները

  18. № 3.425 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Երկու դեպքում էլ։

  19. № 3.56Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

    ✓ Եթե կեղտոտված են արտաքին լուսային սարքերը և լուսանդրադարձիչները։

  20. № 10.36Քիչ վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է

    ✓ Լվանալ վերքը օճառով եւ մաքուր ջրով, այնուհետեւ վիրակապել։