Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 8 · A, B, C

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 8-ը մարզիչում
  1. № 4.93Այս նշաններից հետո 3.5 տոննայից ոչ ավել թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատարի վարորդին կարող է երթևեկել առավելագույնը

    ✓ 80 կմ/ժ արագությամբ։

  2. № 9.111Եթե անմիջապես խաչմերուկից հետո մտադրվել եք կանգառ կատարել, ապա երթևեկության մասնակիցներին շփոթության մեջ չգցելու համար ե՞րբ պետք է միացնեք աջ շրջադարձի լուսային ցուցիչը։

    ✓ Խաչմերուկ մուտք գործելուց հետո

  3. № 9.76Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել երկաթուղային գծանց տվյալ իրավիճակում։

    ✓ Արգելվում է

  4. № 4.78Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրադրությունում։

    ✓ Կանգ առնի եւ ճանապարհը զիջի հատվող ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցին

  5. № 1.100Բակ մուտք գործելու համար հետընթաց կատարելն այս իրավիճակում

    ✓ Արգելվում է։

  6. № 1.80Ո՞ր վարորդը պետք է զիջի ճանապարհը։

    ✓ Սպիտակ ավտոմոբիլի վարորդը

  7. № 6.38Երթեւեկությունը թույլատրվում է

    ✓ Կարմիր ավտոմոբիլին։

  8. № 1.145Թույլատրվո՞ւմ է անցնել կամուրջը, եթե դա չի խոչընդոտում մոտոցիկլի վարորդին։

    ✓ Այո

  9. № 7.23Այս հորիզոնական ճանապարհային գծանշումը ցույց է տալիս

    ✓ Այն տեղը, որտեղ վարորդը պետք է անհրաժեշտության դեպքում կանգ առնի` հատվող ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու համար։

  10. № 7.57Տվյալ նշանի ազդեցության գոտում ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կանգառ կատարել։

    ✓ Բոլորին արգելվում է

  11. № 5.24Ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝

    ✓ Կապույտը՝ կանաչի հետ միաժամանակ, դեղինը։

  12. № 8.43Ո՞ր նշանն է սահմանափակում արագությունը։

    ✓ 2

  13. № 4.41Ո՞ր տրանսպորտային միջոցների երթեւեկությունն է թույլատրվում այս նշանի ազդեցության գոտում։

    ✓ Ավտոմոբիլների եւ մոտոցիկլների

  14. № 2.20«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կայանում է համարվում

    ✓ 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթեւեկության այլ մասնակցի կամ որեւէ արգելքի հետ ընդհարումը կա…

  15. № 6.94Երթևեկությունը թույլատրվում է

    ✓ Բոլոր ուղղություններով։

  16. № 5.103Ձախ շրջադարձ կատարելիս պարտավոր եք ճանապարհը զիջել

    ✓ Միայն թեթև մարդատարի վարորդին։

  17. № 5.5Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված խաչմերուկն անցնելու հերթականությունը։

    ✓ Հեծանիվը, ավտոբուսը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը։

  18. № 3.26Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները։

  19. № 3.46Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

    ✓ Եթե չի աշխատում կառուցվածքով նախատեսված շարժիչի ծածկոցի փականը։

  20. № 10.34Ցածր թափքով մեքենայի և 3-5 տարեկան երեխայի բախման դեպքում առավել հավանական է, որ վերջինիս մոտ վնասվածքներ կառաջանան

    ✓ Կոնքի եւ կրծքավանդակի հատվածներում։