Քննական տոմս 50 · A, B, C
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 2.22«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրվանից ի՞նչ ժամկետում այն պետք է ներկայացվի պետական գրանցման՝ Ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական բաժին։
✓ 15 օրվա ընթացքում
- № 1.93Կայանատեղիից միաժամանակ երթևեկությունը սկսելու դեպքում պարտավո՞ր եք արդյոք զիջել ճանապարհը առջևում գտնվող վարորդին։
✓ Այո
- № 7.81Ո՞ր դեպքում է վարորդը խախտել կանգառ կատարելու կանոնները։
✓ Ոչ ոք
- № 4.170Կայանումը ուղեկամուրջից հետո
✓ Արգելված է։
- № 7.114Թույլատրվո՞ւմ է կայանել նշված վայրում։
✓ Արգելվում է
- № 9.23Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցի վարորդը տալիս է հատուկ ձայնային ազդանշան, որպեսզի
✓ Ոստիկանության ծառայողների եւ այլ անձանց ուշադրությունը գրավելու համար։
- № 4.135Ո՞ր նշաններից հետո է երթևեկությունն արգելվում՝ առանց թույլտվության։
✓ Միայն B և C
- № 7.66Նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում կանգառ կատարել։
✓ Միայն B
- № 6.18Պարտավո՞ր է արդյոք տրամվայի վարորդը լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում զիջել ճանապարհն այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին։
✓ Պարտավոր է
- № 9.11Երկաթուղային գծանցի վրա տրվող ընդհանուր տագնապի ազդանշան է հանդիսանում ձայնային ազդանշանների հետեւյալ համակցությունը՝
✓ Մեկ երկար եւ երեք կարճ։
- № 6.17Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում շրջադարձը։
✓ Ձախ նկարում
- № 4.35Թույլատրվու՞մ է արդյոք ուղեւորներ նստեցնելու համար կանգ առնել այս նշանով նշված գոտու վրա։
✓ Թույլատրվում է, եթե այդ գոտին գտնվում է երթեւեկելի մասի աջ եզրի մոտ եւ մնացած երթեւեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով
- № 5.112Այս խաչմերուկում ծածկույթ չունեցող ճանապարհից մոտեցող բեռնատարին
✓ պարտավոր չենք զիջել, քանի որ կոշտ ծածկույթով ճանապարհը ծածկույթ չունեցողի նկատմամբ համարվում է գլխավոր։
- № 5.17Ո՞ր ավտոմոբիլը վերջինը կանցնի խաչմերուկը։
✓ Կարմիրը
- № 1.95Խաչմերուկում թույլատրվու՞մ է արդյոք հետընթաց կատարումով հետադարձ կատարել։
✓ Ոչ
- № 5.10Խաչմերուկը երկրորդը կանցնի
✓ Կարմիր ավտոմոբիլը։
- № 8.31Թույլատրվո՞ւմ է երթևեկության ընթացքում անձանց գտնվել բեռնատար ավտոմոբիլի թափքում, եթե այն կահավորված չէ մարդկանց փոխադրելու համար։
✓ Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց՝ պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստարաններ…
- № 3.42Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
✓ Եթե անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված ղեկային կառավարման ուժեղարարը։
- № 3.29Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
✓ Չի աշխատում կառուցվածքով նախատեսված արագաչափը։
- № 10.12Երբ տուժածն ունի վերջույթի բաց կոտրվածք, ապա օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է
✓ Ստերիլ անձեռոցիկով ծածկել վերքը եւ անշարժացնել վնասված վերջույթը։