Քննական տոմս 46 · A, B, C
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 7.68Կայանումն արգելվում է
✓ Երկաթուղային գծանցում և 50մ գծանցին մոտ։
- № 4.58Ո՞ր ճանապարհային նշանն է արգելում հետադարձը։
✓ 3
- № 7.12Ի՞նչ է ցույց տալիս հորիզոնական գծանշման դեղին հոծ գիծը։
✓ Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը եւ կայանումը
- № 5.94Ձախ շրջադարձ կատարելիս
✓ Կանցնեք մոտոցիկլից հետո։
- № 5.50Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։
✓ Ավտոբուսի վարորդը
- № 4.46Հետեւյալ նշանները ցույց են տալիս
✓ Կայանման տեղը 30մ երկարությամբ գոտում` մոտոսայլակների եւ «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված ավտոմոբիլների համար։
- № 8.54Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 0.6մ դուրս ցցված բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև առջևից՝ սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով։
✓ Ոչ
- № 9.30Թույլատրվու՞մ է արդյոք վազանցել ավտոգնացքը տվյալ իրադրությունում, եթե դրա արագությունը չի գերազանցում 30կմ/ժ։
✓ Արգելվում է
- № 9.10Շրջադարձի լուսային ցուցիչի բացակայության կամ անսարքության դեպքում ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է
✓ Մանեւրն սկսելուց անմիջապես առաջ։
- № 4.161Բնակավայրում ի՞նչ հեռավորությունից է սկսվելու սայթաքուն ճանապարհահատվածը։
✓ Նվազագույնը 50 մետրից
- № 1.49Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։
✓ Բոլոր տրանսպորտային միջոցներին
- № 6.47Աջ շրջադարձի դեպքում վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել
✓ Հետիոտներին եւ հեծանվորդին։
- № 1.118Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձը։
✓ Ցանկացած
- № 2.44«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում
✓ Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն…
- № 1.90Երկրորդ գոտիով ուղիղ ընթացող վարորդը պարտավո՞ր է զիջել աջից վերադասավորվող վարորդին։
✓ Պարտավոր չէ
- № 7.4Ազդու՞մ է արդյոք արգելող նշանը ճանապարհի այն հատվածի վրա, որտեղ կանգառ է կատարել վարորդը։
✓ Ազդում է
- № 9.25Ի՞նչ տարածության վրա է արգելվում վազանցը մինչեւ երկաթուղային գծանցը։
✓ Մինչեւ 100մ գծանցից առաջ։
- № 3.27Կողային կցորդով մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե
✓ Թվարկած բոլոր դեպքերում։
- № 3.39Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
✓ Երկու դեպքում էլ։
- № 10.17Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է
✓ Զննել դեպքի վայրը եւ ապահովել անվտանգությունը։